Գրիգորյան Ալվինա Ալեքսանդրի
Գրիգորյան Ալվինա Ալեքսանդրի
Ծննդյան թիվ. 12.06.1958

Ծնվել է 1958թ. հունիսի 12-ին Ասկերանի շրջանի Խաչեն գյուղում:

1965- 1973թթ.  ուսանել է հայրենի գյուղի ութամյա դպրոցում:

1973-1975թթ.  ուսումը շարունակել է Խնձրիստան գյուղի միջնակարգ դպրոցում:

1975թ.՝ Ստեփանակերտի Ղարմետաքսկոմբինատի Խնձրիստանի մասնաճյուղի օղակավար

1976-1980թթ.  ուսանել է Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի հայոց լեզվի և գրականության ֆակուլտետում:

1980թ.  նշանակումով՝ համատեղության կարգով հայոց լեզու և գրականություն է դասավանդել Ասկերանի շրջանի Ծաղկաշատի (Ղշլաղի) և Խաչենի միջնակարգ դպրոցներում:

1983թ.՝ Խաչեն գյուղի դպրոցի փոխտնօրեն: Միաժամանակ եղել է դպրոցի արհմիության նախագահ:

1985թ.  ընտրվել է Խաչենի գյուղական խորհրդի պատգամավոր:

1985-1988թթ.՝ Խաչեն գյուղի դպրոցի տնօրեն: Մի քանի տարի անընդմեջ ընտրվել է գյուղական խորհրդի պատգամավոր:

1989 -1993թ. դեկտեմբեր ՝ ԼՂԻՄ ՈւԿՄ ինստիտուտի դաստիարակչական աշխատանքների գծով կաբինետների վարիչ, մեթոդիստ

1993-1995թթ. ՝ ԼՂՀ Գերագույն խորհրդի կազմակերպական-իրավական բաժնի փորձագետ-ռեֆերենտ

 1995թ. ապրիլի 30-ին Նորագյուղի թիվ 15 ընտրատարածքից  ընտրվել է ԼՂՀ 2-րդ գումարման ԳԽ պատգամավոր:

1995-2000թթ.՝ ԼՂՀ ԱԺ մանդատային, մարդու իրավունքների և ազգային փոքրամասնությունների, այնուհետև պետաիրավական մշտական հանձնաժողովի փոխնախագահ, միջխորհրդարանական կապերի հանձնաժողովի անդամ

1996թ. ԼՂՀ ԱԺ-ում ծայրահեղ կարիքավոր ընտանիքներ  հայտնաբերելու և նրանց օգնություն կազմակերպելու նպատակով կամավորական հիմունքներով ստեղծված հանձնաժողովի անդամ, ինչպես նաև 1998թ. ստեղծված «Միացյալ Հայաստան» պատգամավորական խմբի անդամ:

Պատգամավորական լիազորությունների ավարտից հետո շարունակում է աշխատել ԼՂՀ Ազգային ժողովում: Մամլո ծառայության գլխավոր մասնագետ է:

Անկուսակցական է:

Ամուսնացած չէ: