Ծնվել է 1949թ. սեպտեմբերի 13-ին Մարտակերտի շրջանի Այգեստան (Չայլու) գյուղում:
1956-1965թթ. ուսանել է տեղի միջնակարգ դպրոցում:
1966թ.՝ Չայլու գյուղի դպրոցի ջոկատավար
1967-1972թթ. ուսանել է Ադրբեջանի Վ. Ի. Լենինի անվան պետական մանկավարժական ինստիտուտի տարրական կրթության մեթոդիկայի հեռակա ուսուցման բաժնում:
1968թ. ապրիլ ՝ ՀԽՍՀ Մեղրիի շրջանի Կարճևան գյուղի ութամյա դպրոցի դասվար
1975թ. աշխատել է Չայլուի միջնակարգ դպրոցում:
1993թ.՝ Չարենցավանի թիվ 6 միջնակարգ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի
1994թ. օգոստոս վերաբնակվել է ԼՂՀ Քաշաթաղի շրջանում:
1995թ. ապրիլի 30-ին Քաշաթաղի թիվ 33 ընտրատարածքից ընտրվել է ԼՂՀ երկրորդ գումարման ԳԽ ժողպատգամավոր:
1995-2000թթ.` ԼՂՀ խորհրդարանի մանդատային, մարդու իրավունքների և ազգային փոքրամասնությունների, այնուհետև պետաիրավական մշտական հանձնաժողովի անդամ, ինչպես նաև 1998թ. ստեղծված «Միացյալ Հայաստան» պատգամավորական խմբի անդամ
1997-2011թթ.՝ Քաշաթաղի շրջվարչակազմի աշխատակազմի ճարտարապետության բաժնի գլխավոր ինժեներ
2011-2015թթ.՝ նույն աշխատակազմի կրթության և սպորտի բաժնի առաջատար մասնագետ՝ կադրերի գծով տեսուչ
2014թ. պարգևատրվել է ԼՂՀ վարչապետի հուշամեդալով:
Ամուսնացած է, ունի հինգ զավակ: