
Ծնվել է 1955թ. փետրվարի 10-ին Ասկերանի շրջանի Խնձրիստան գյուղում:
1970թ. ավարտել է Խնձրիստանի միջնակարգ դպրոցի ութերորդ դասարանը:
1972թ. ավարտել է Ստեփանակերտի թիվ 7 միջնակարգ դպրոցը:
1972-1977թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետում և ստացել ֆիզիկոսի որակավորում:
1977-1978թթ.՝ Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի լաբորանտ
1978-1982թթ.՝ Ստեփանակերտի սովխոզտեխնիկումի կոմերիտկոմիտեի քարտուղար
1982-1985թթ.՝ Ասկերանի կոմերիտմիության շրջկոմի բաժնի վարիչ
1985-1992թթ.՝ Ասկերանի կուսշրջկոմի հրահանգիչ
1992-1995թթ.՝ ԼՂՀ նախարարների խորհրդի նախագահի առաջին տեղակալի օգնական
1995թ. հունվար -1995թ. հուլիս՝ ՀՀ հատուկ ծրագրերի պետական վարչության պետի տեղակալի օգնական
1995թ. ապրիլի 30-ին Ստեփանակերտի թիվ 8 ընտրատարածքից ընտրվել է ԼՂՀ 2-րդ գումարման ԳԽ պատգամավոր:
1995-1999թթ.՝ ԼՂՀ ԱԺ մանդատային, մարդու իրավունքների և ազգային փոքրամասնությունների, այնուհետև՝ պետաիրավական հանձնաժողովի անդամ
1999-2000թթ.՝ ԱԺ ֆինանսաբյուջետային մշտական հանձնաժողովի նախագահ
2000-2002թթ. փետրվար՝ Ստեփանակերտի քաղաքապետարանի բնակբաժնի առաջին կարգի տեսուչ, բաժնի վարիչ, քաղաքապետի օգնական
2000-2005թթ.՝ ԼՂՀ ԿԸՀ քարտուղար
2005-2008թթ.՝ ԼՂՀ ԿԸՀ նախագահի տեղակալ
2008 թվականից՝ Ստեփանակերտի տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ
Ամուսնացած է, ունի երկու զավակ: