Օհանջանյան Կարեն Լևոնի
Օհանջանյան Կարեն Լևոնի
Ծննդյան թիվ. 19.07.1957

Ծնվել է 1957 թվականի հուլիսի 19-ին Ստեփանակերտում:

1964 -1974 թթ. սովորել է Ստեփանակերտի թիվ 3 դպրոցում:

1975 -1980 թթ. սովորել է Երևանի պոլիտեխնիկ ինստիտուտի Տեխնիկական կիբեռնետիկայի ֆակուլտետում՝ «Էլեկտրոնային հաշվիչ մեքենաներ» մասնագիտությամբ: Միաժամանակ սովորել է «Բժշկական կիբեռնետիկա» բաժնում՝  ինժեներ-սիստեմատեխնիկի  և բժշկական կիբեռնետիկի մասնագիտությամբ:

1980-1988 թթ.՝ ԼՂԻՄ պետական և հասարակական կազմակերպությունների մարզային գյուղատնտեսական վարչության պետ և արհմիությունների ֆեդերացիայի մարզային խորհրդի սոցիալական վարչության պետի տեղակալ

1988 - 1992 թթ. ՝ ԼՂԻՄ «Առևտրային միջնորդ» պարբերականի խմբագիր

1992 թ.  ստեղծել է Լեռնային Ղարաբաղի «Հելսինկյան նախաձեռնություն-92» հասարակական կազմակերպությունը:

Արցախյան շարժման ակտիվ մասնակից է:  Եղել է«Կռունկ» կոմիտեի քարտուղար, «Միացում» շարժման յոթ հիմնադիրներից մեկը: 

1995թ. ապրիլի 30-ին Հադրութի թիվ 18 ընտրատարածքից ընտրվել է ԼՂՀ 2-րդ գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր, եղել է արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ:

1997 թ. ստեղծել է ԼՂՀ Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցությունը և մինչև 2000 թվականը նախագահել այն:

2000 թ. դոկտորական թեզ է պաշտպանել քաղաքական գիտությունների և մշակույթի միջազգային ակադեմիայում(Բրյուսել, Բելգիա, փ.գ.դ.):

2005 թ. ստեղծել է «Սոցիալական արդարություն» կուսակցությունը և մինչև 2015 թվականը նախագահել այն:

2016 թ.-ից ՝ Արցախի հանրապետական կուսակցության համահիմնադիր և համանախագահ

Ավելի քան 100 միջազգային կազմակերպությունների անդամ է:

Բազմաթիվ հոդվածների և գրքերի հեղինակ է: Ստացել է Խաղաղության միջեկեղեցական խորհրդի միջազգային մրցանակ, Միջազգային հարաբերությունների ինստիտուտի պարգև (Բրյուսել, Բելգիա)՝ մարդկության հանդեպ բացառիկ ձեռքբերումների համար:

Ղեկավարել է բազմաթիվ միջազգային նախագծեր՝ ուղղված ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը:

Ամուսնացած չէ: