Մայիլյան Ռաֆիկ Բախշիի
Մայիլյան Ռաֆիկ Բախշիի
Ծննդյան թիվ. 07.11.1940

Ծնվել է 1940թ. նոյեմբերի 7-ին ԼՂԻՄ Հադրութի շրջանի Հողեր գյուղում:

1947-1957թթ. ավարտել է գյուղի միջնակարգ դպրոցը:

1957-1959թթ. աշխատել է տեղի կոլտնտեսությունում:

1959-1962թթ. ծառայել է խորհրդային բանակում:

1963թ. փետրվար -1971թ. դեկտեմբեր՝ Սումգայիթի սինթետիկ կաուչուկի գործարանի ապարատավար, ավագ ապարատավար, այնուհետև փականագործ

1964-1967թթ.  ավարտել է Սումգայիթի քիմիկոտեխնոլոգիական տեխնիկումը:

1969-1971թթ.՝ «Կաուչուկ» գործարանային թերթի խմբագիր

1973-1978 թթ. ավարտել է ԽՄԿԿ կենտկոմին առընթեր բարձրագույն կուսակցական դպրոցի հեռակա բաժինը:

1971թ. դեկտեմբեր աշխատել է «Բակինսկի ռաբոչի» հանրապետական թերթում, այնուհետև գործուղվել Ստեփանակերտ, որպես նշված թերթի սեփական թղթակից:

1987թ. փետրվար՝ «Սովետական Ղարաբաղ» թերթի սեփական թղթակից

1987թ. օգոստոս՝ թերթի գլխավոր խմբագրի տեղակալ

1992թ. ապրիլ - 1995թ.՝  նորաստեղծ «Արցախ» թերթի էկոնոմիկայի բաժնի խմբագիր

1995թ. ապրիլի 30-ին Ուխտաձորի թիվ 20 ընտրատարածքից ընտրվել է ԼՂՀ 2-րդ գումարման ԳԽ պատգամավոր:

1998-2006թթ.՝ ԼՂՀ ԱԺ քարտուղարության պետ

 2006թ. սեպտեմբեր՝ ԼՂՀ ԱԺ նախագահի խորհրդական

 2007թ. հունվար-սեպտեմբեր՝  ԼՂՀ ԱԺ նախագահի օգնական

Կյանքից հեռացել է 2011թ. օգոստոսի 1-ին:

Անկուսակցական էր:

Ունի երեք որդի:

Հետմահու պարգևատրվել է «Երախտագիտություն» մեդալով (ԱՀ նախագահի թիվ 13-Ա հրամանագիր, 16.02.2018թ.):