Մարյանյան Սյոմիկ Մեսրոպի
Մարյանյան Սյոմիկ Մեսրոպի
Ծննդյան թիվ. 02.03.1948

Ծնվել է 1948թ. մարտի 2-ին Շահումյանի շրջանի Գաղթուտ գյուղում:

Սովորել է տեղի միջնակարգ դպրոցում:

1966-1970թթ. ուսանել է Բաքվի պետական մանկավարժական ինստիտուտի մաթեմատիկայի ֆակուլտետում:         

1970-1972թթ.՝  Էրքեջ գյուղի միջնակարգ դպրոցի մաթեմատիկայի ուսուցիչ

1972թ. հուլիս ՝ Շահումյանի կոմերիտշրջկոմի բաժնի վարիչ

1972թ.՝  Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի մաթեմատիկայի ամբիոնի դասախոս

1985թ.  Ադրբեջանի գիտությունների ակադեմիայի մաթեմատիկայի ինստիտուտում պաշտպանել է գիտական թեզ և ստացել ֆիզմաթ գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

1985թ.՝  Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի մաթեմատիկայի ամբիոնի դոցենտ

1987թ . ստացել է մաթեմատիկայի ամբիոնի դոցենտի գիտական կոչում:

1995թ. ապրիլի 30-ին Շահումյանի շրջանի թիվ 32 ընտրատարածքից ընտրվել է ԼՂՀ 2-րդ գումարման ԳԽ պատգամավոր: Եղել է պաշտպանության, անվտանգության, պետական շինարարության, իրավունքի և օրինականության հանձնաժողովի անդամ:

1997թ.՝  ԱրՊՀ մաթեմատիկայի ամբիոնի վարիչ

2004թ.՝ Ստեփանակերտի «Մեսրոպ Մաշտոց» համալսարանի ուսումնական մասով պրոռեկտոր

2009թ.՝  Հայաստանի պետական ագրարային համալսարանի Ստեփանակերտի մասնաճյուղի ֆիզիկամաթեմատիկական և տեխնիկական առարկաների ամբիոնի մաթեմատիկայի դասախոս. դոցենտ

Անկուսակցական է:

Ամուսնացած է, ունի երեք զավակ: