Սարգսյան Արթուր Ավետիսի
Սարգսյան Արթուր Ավետիսի
Ծննդյան թիվ. 12.02.1948

 

Ծնվել է 1948թ. փետրվարի 12-ին Ստեփանակերտ քաղաքում:

1966թ. ավարտել է Ստեփանակերտի թիվ 3 միջնակարգ դպրոցը:

1966-1969թթ.՝ Ստեփանակերտի էլեկտրատեխնիկական գործարանի փականագործ

1969-1973թթ. սովորել է Երևանի անասնաբուժական ինստիտուտում:

1973-1979թթ.՝  ԼՂ կոմերիտմարզկոմի հրահանգիչ, կազմակերպական բաժնի վարիչ

1979-1981թթ.՝ ԼՂ կուսմարզկոմի գյուղբաժնի հրահանգիչ

1981-1983թթ.  ուսանել է Բաքվի բարձրագույն կուսակցական դպրոցում:

1983-1986թթ.՝ ԼՂ կուսմարզկոմի հրահանգիչ

1986-1992թթ.՝ ԼՂԻՄ Ագրոարդի կադրերի բաժնի վարիչ

Ուսանել է Մոսկվայի ագրոարդյունաբերական կոմպլեքսի կառավարման համամիութենական բարձրագույն դպրոցում:

1992-1993թթ.՝ ԼՂՀ կոլտնտեսությունների խորհրդի քարտուղար

1993-1995թթ.՝ ԼՂՀ Գերագույն խորհրդի ագրարային հարցերով հանձնաժողովի փորձագետ-ռեֆերենտ

1995թ. ապրիլի 30-ին Ստեփանակերտի թիվ 2 ընտրատարածքից ընտրվել է  ԼՂՀ 2-րդ գումարման խորհրդարանի պատգամավոր, արտադրական և արտադրության ենթակառուցվածքների մշտական հանձնաժողովի նախագահ

2000թ. հունիսի 18-ին Ստեփանակերտի թիվ 1 ընտրատարածքից ընտրվել է ԼՂՀ 3-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր, արտադրության և արտադրական ենթակառուցվածքների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ:

2005-2008թթ.՝  ԼՂՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար

2008-2015թթ.՝ ԼՂՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահի տեղակալ

2015թ. մարտից՝  ԼՂՀ նախագահի խորհրդական

Ամուսնացած է, ունի երեք զավակ: