Հովսեփյան Անգելինա Վլադիմիրի
Հովսեփյան Անգելինա Վլադիմիրի
Ծննդյան թիվ. 04.09.1951

Ծնվել է 1951թ. սեպտեմբերի 4-ին Մարտունու շրջանի Մարտունի քաղաքում:

1959- 1969թթ. ուսանել է տեղի միջնակարգ դպրոցում:

1969-1972 թթ.  սովորել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում: Նույն տարում ուսումը շարունակել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետում:

1977թ.   ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի արդյունաբերության պլանավորման բաժինը, ստացել տնտեսագետի որակավորում:

1973-1977 թթ. ՝ Երևանի թիվ 70 միջնակարգ դպրոցի ֆիզիկայի կամինետի լաբորանտ

1978թ. հունիս - 1980թ. հոկտեմբեր՝ Երևանի ժողտնտեսության ինստիտուտի «Արդյունաբերական ձեռնարկությունների կազմակերպում, կառավարում և պլանավորում» ամբիոնի ավագ լաբորանտ

1980թ. հոկտեմբեր -1984թ. նոյեմբեր՝ Պետբանկի Մարտունու բաժանմունքի տնտեսագետ

1984թ.՝  Գյուղատնտեսության աշխատողների արհմիության շրջկոմի քարտուղար

1986թ. նոյեմբեր - 1987թ. հունիս՝ Ագրոարդյունաբերական համալիրի աշխատողների արհմիության շրջկոմի նախագահ

1987թ. ՝շրջանային խորհրդի պատգամավոր և խորհրդի գործկոմի նախագահի տեղակալ, պլանային հանձնաժողովի նախագահ

Արցախյան շարժման ակտիվիստներից է: Մարտունու շրջանում նախաձեռնել է ստորագրահավաքներ և կազմակերպել միտինգներ:

1988-1989թթ.՝ շրջկոմի բյուրոյի որոշմամբ նշանակվել է շրջկոմի քաղլուսկաբինետի վարիչ

1989 - 1993թ. փետրվար ՝ Ագրոարդյունաբերական համալիրի աշխատողների արհմիության շրջկոմի նախագահ

1993թ. փետրվարից՝ Մարտունու շրջֆինբաժնի տեսուչ, այնուհետև՝ պետեկամուտների բաժնի պետ

1995թ. ապրիլի 30-ին Մարտունու թիվ 21 ընտրատարածքից ընտրվել է ԼՂՀ 2-րդ գումարման ԳԽ պատգամավոր: Եղել է ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ:

1995թ. դեկտեմբեր - 2001թ. նոյեմբեր՝ «Հայագրոբանկ» ԲԲԸ Մարտունու մասնաճյուղի կառավարչի տեղակալ

1996թ. մայիս իր դիմումի համաձայն դադարեցվել են պատգամավորական լիազորությունները:     

2001թ. նոյեմբեր - 2012թ. հոկտեմբեր՝ «Արեգակ» ՈւՎԿ ՓԲԸ Մարտունու գրասենյակի վարկային գործակալ

2012թ. հոկտեմբեր՝ «Արցախբանկ» ՓԲԸ Մարտունու մասնաճյուղի վարկային և ավանդային բաժնի փորձագետ

Ամուսնացած չէ:

Պարգևատրվել է  «Մխիթար Գոշ» մեդալով (ԼՂՀ նախագահի թիվ 341 հրամանագիր 02.09.2002թ.), «Մայրական երախտագիտություն» գերատեսչական մեդալով: