
Ծնվել է 1962թ. մայիսի 21-ին Մարտունու շրջանի Մաճկալաշեն գյուղում:
1971թ. ավարտել է տեղի ութամյա դպրոցը:
1979թ. ավարտել է Սոսի միջնակարգ դպրոցը:
1980-1982թթ. ծառայել է խորհրդային բանակում:
1982-1983թթ. սովորել է Ստեփանակերտի թիվ 21 պրոֆտեխուսումնարանում՝ որպես ծեփագործ-երեսպատող
1983-1984թթ.՝ Սոսի Ս. Շահումյանի անվան կոլտնտեսության շարքային կոլտնտեսական
1984-1988թթ. ուսանել է Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտում՝ ստանալով պատմության և հասարակագիտության ուսուցչի մասնագիտությամբ:
1988-1992թթ. աշխատել է Ստեփանակերտի Կոնդենսատորների գործարանում:
1991թ. հունվար Մաճկալաշենի զինյալ ջոկատի հրամանատար, այնուհետև՝ Ամարասի ձորակի 3-րդ պաշտպանական հատվածներից մեկի հրամանատար ու պաշտպանության կազմակերպիչ
1993թ. դեկտեմբեր -1995թ. մայիս՝ Մարտունու 2-րդ պաշտպանական շրջանի թիվ 3 հրաձգային գումարտակի շտաբային վաշտի հրամանատար
1995թ. ապրիլի 30-ին Սոսի թիվ 25 ընտրատարածքից ընտրվել է ԼՂՀ 2-րդ գումարման ԳԽ պատգամավոր:
1995-2000թթ.` ԳԽ կրթության, գիտության, մշակույթի, առողջապահության, սպորտի և սոցիալական ոլորտի հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
2000թ. հոկտեմբեր` ԼՂՀ ՆԳ Շուշիի շրջանային բաժնի պետի տեղակալ: ՆԳ Շուշիի քրեակատարողական հիմնարկում ծառայել է մինչև 2006թ. ապրիլ:
2006թ. մայիս - 2009թ. փետրվար ծառայել է 3-րդ ՊՇ-ում, այնուհետև՝ ՊԲ ՀՕՊ զորքերում:
2013թ. հոկտեմբերից՝ պահեստազորի սպա
Ներկայումս չի աշխատում:
Ամուսնացած է, ունի երեք զավակ:
Պարգևատրվել է «Մարտական Խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով (ԼՂՀ նախագահի թիվ 111 հրամանագիր 08.05.2004թ.):