Կարապետյան Ռոմա Ապրեսի
Կարապետյան Ռոմա Ապրեսի
Ծննդյան թիվ. 03.07.1954

 Ծնվել է 1954թ. հուլիսի 3-ին Մարտակերտի շրջանի Մարաղա գյուղում:

1961- 1969թթ.  ավարտել է Մարաղայի դպրոցի 8-րդ դասարանը:

1969-1972թթ. ուսանել է Ստեփանակերտի գյուղատնտեսական տեխնիկումի ՊԲԲ բաժնում:

1973-1975թթ.  ծառայել է խորհրդային բանակում:

1980թ.՝ Լենինավանի խաղողագործական սովխոզի բրիգադավար

1986 թ.  անդամագրվել է Ղարաբաղյան շարժման ընդհատակյա կազմակերպությանը, մասնակցել ստորագրահավաքներին, ցույցերին և գործադուլներին:

1988թ. ստեղծել է 206 հոգուց բաղկացած պաշտպանական ջոկատ և եղել նրա հրամանատարը: Իր ջոկատի հետ մասնակցել է Մարաղայի պաշտպանության բոլոր մարտերին, Չայլու, Թալիշ, Կարմիրավան, Մարտակերտ և մի շարք այլ բնակավայրերի ազատագրմանը:

1992թ. մայիսի 11-ին վիրավորվել է: Ապաքինվելուց հետո շարունակել է ծառայությունը:

1997թ.՝ Մարտակերտի 6-րդ պաշտպանական շրջանի գնդի հրամանատարի տեղակալ: Նրա հրամանատարությամբ ջոկատը երկու անգամ ազատագրել է Մարաղա և Մարգուշավան գյուղերը:

1991-1995թթ. Լենինավանի թիվ 45 ընտրատարածքից ընտրվել է ԼՂՀ 1-ին գումարման ԳԽ պատգամավոր:

1995թ. ապրիլի 30-ին  Մաղավուզի թիվ 28 ընտրատարածքից ընտրվել է ԼՂՀ 2-րդ գումարման ԳԽ պատգամավոր:

2003թ.-ից ՝ Նոր Մարաղա գյուղական համայնքի ղեկավար: Գյուղի վետերանների միության նախագահ

Մասնակցել է նաև 2016թ. ապրիլյան պատերազմին:

Ամուսնացած է, ունի երեք զավակ:

Պարգևատրվել է «Արիության համար» մեդալով (ԼՂՀ նախագահի թիվ 17 հրամանագիր 07.05.2007թ.):