Համբարձումյան Նովելլա Բահատուրի
Համբարձումյան Նովելլա Բահատուրի
Ծննդյան թիվ. 26.05.1964

Ծնվել է 1964թ. մայիսի 26-ին Հադրութի շրջանի Բանաձոր գյուղում:

1971- 1981 թթ. սովորել է Ստեփանակերտ քաղաքի թիվ 1 միջնակարգ դպրոցում:

1981-1982 թթ.՝ Ստեփանակերտի գինեգործարանի բանվորուհի

1982-1986 թթ. ուսանել է Երևանի ժողտնտեսության ինստիտուտի ֆինհաշվային ֆակուլտետում և աշխատանքի ընդունվել Ռյազանի կոնդենսատորների գործարանի Ստեփանակերտի մասնաճյուղում:

1987թ. մարտ - 1988 փետրվար՝  կենսաթոշակների և նպաստների վճարման մարզային կենտրոնի հաշվապահ-վերահսկիչ

1988թ. փետրվար-մայիս՝ մարզային խորհրդի գլխավոր հաշվապահ

1988-1992թ. նոյեմբեր՝ սոցապահովության մարզային բաժանմունքի գլխավոր հաշվապահ

1994թ.՝ ԼՂՀ աշխատանքի և սոցիալական ապահովության պետական վարչության առաջատար տեսուչ, այնուհետև՝ հաշվապահության առաջին կարգի մասնագետ

1995-1996թթ. ապրիլ՝ նույն վարչության գլխավոր տեսուչ, նպաստների տրամադրման խմբի ղեկավար

1995թ. ապրիլի 30-ին Հադրութի թիվ 19 ընտրատարածքից ընտրվել է ԼՂՀ 2-րդ գումարման ԳԽ պատգամավոր: Եղել է ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական կառավարման հարցերի հանձնաժողովի անդամ:

1997թ. մարտի 13-ին  իր դիմումի համաձայն դադարեցրել է պատգամավորական լիազորությունները:

1997թ. ապրիլի 1՝ ԼՂՀ սոցապահովության նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության գործազուրկների հաշվառման, աշխատանքի տեղավորման և աշխատանքի շուկայի վերլուծության բաժնի առաջին կարգի մասնագետ

1998թ.՝ ԼՂՀ սոցապնախարարության գլխավոր հաշվապահ

1999-2003թթ.՝ Ստեփանակերտի քաղաքապետարանի առողջապահության և սոցօգնության բաժնի առաջին կարգի տեսուչ

2003թ.՝ բաժնի գլխավոր մասնագետ

2006թ. հունվարից  քաղծառայող է՝ սոցիալական հարցերի, առողջապահության և բնապահպանության բաժնի գլխավոր մասնագետ: Ներկայումս նույն բաժնում աշխատում է պետի տեղակալի պաշտոնում:

Անկուսակցական է:

Ամուսնացած է, ունի մեկ զավակ: