
Ծնվել է 1947թ. հունվարի 20-ին Մարտակերտի շրջանի Գառնաքար գյուղում:
1964թ. ավարտել է Վանք գյուղի միջնակարգ դպրոցը:
1965-1971թթ. ուսանել է Ադրբեջանի Վ. Ի. Լենինի անվան պետական մանկավարժական ինստիտուտի լեզվագրական ֆակուլտետի հեռակա բաժնում:
1965-1967թթ.՝ Բաքվի շինմոնտաժային վարչության բանվոր
1968-1969թթ.՝ Մարտակերտի շրջանի Տոնաշեն գյուղի ութամյա դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցիչ
1969-1973թթ.՝ Գառնաքար գյուղի ութամյա դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցիչ
1973-1974թթ. ծառայել է խորհրդային բանակում:
1974-1975թթ. շարունակել է աշխատել Գառնաքարի դպրոցում:
1975-1977թթ.՝ Մ. Գորկու անվան մարզային գրադարանի մեթոդիստ
1977-1979թթ.՝ Ասկերանի շրջանի գրադարանների կենտրոնացված համակարգի տնօրեն
1979-1992թթ.՝ Ասկերանի շրջանի մշակույթի բաժնի վարիչ
1980թ. ընդունվել է ԽՄԿԿ շարքերը: Երկու անգամ ընտրվել է Ասկերանի շրջխորհրդի պատգամավոր:
1992-1993թթ.՝ Շուշիի վարչակազմի մշակույթի բաժնի վարիչ, այնուհետև՝ վարչակազմի քարտուղարության պետ
1993-1995թթ.՝ Շուշիի կոնդեսատորների գործարանի փոխտնօրեն
1995թ.՝ Շուշիի թիվ 13 ընտրատարածքից ընտրվել է ԼՂՀ 2-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր:
1995-2000թթ.՝ ԼՂՀ ԱԺ պաշտպանության և օրինականության մշտական հանձնաժողովի անդամ
1997-2012թթ.՝ ԼՂՀ Ազգային ժողովի աշխատակազմի ընդհանուր բաժնի վարիչ
2012թ՝ «Ազատ հայրենիք» կուսակցության անդամ
2012թ.՝ «Ազատ հայրենիք» կուսակցության գրասենյակի տնօրենի տեղակալ
2007թ.-ից՝ «Քաղաքացիական հասարակություն» ՀԿ նախագահ
Ամուսնացած է, ունի երեք զավակ: