Մարտիրոսյան Ռուդոլֆ Գեորգիի
Մարտիրոսյան Ռուդոլֆ Գեորգիի
Ծննդյան թիվ. 05.08.1958

Ծնվել է 1958թօգոստոսի 5-ին Մարտակերտի շրջանի Գառնաքար գյուղում:

1975թ. ավարտել է Ստեփանակերտի թիվ 2 միջնակարգ դպրոցը:

1980թ. ավարտել էՍտեփանակերտի մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը:

1981-1982թթ. ծառայել է խորհրդային բանակում:

1984 թ.՝ մարզային ռադիոյի, իսկ 1988 թվականից՝ Արցախի հեռուստատեսության հաղորդավար

1990 թ.՝ ՀԽՍՀ հեռուստատեսության «Լրաբեր» ծրագրի Արցախի թղթակից

1992-1993 թթ. ՝ ՀՀ հատուկ ծրագրերի պետական վարչության, ապա՝ ԼՂՀ լրատվության և մամուլի դեպարտամենտի առաջատար մասնագետ

1993թ՝  ծառայության է անցել ԼՂՀ ՊԲ-ում:

1993-1995թթ.՝ ԼՂՀ ՊԲ քաղբաժնի սպա: Վարել է «Գոյամարտ» հեռուստատեսային և ռադիո ծրագրերը, եղել զինվորական թղթակից:

1995թ. ապրիլի 30 -ին  Առաջաձորի թիվ 30 ընտրատարածքից ընտրվել է ԼՂՀ 2-րդ գումարման ԳԽ պատգամավոր, ԱԺ պաշտպանության, անվտանգության, պետական շինարարության, իրավունքի և օրինականության մշտական հանձնաժողովի փոխնախագահ

1999 թ.՝   նույն հանձնաժողովի նախագահ

2000թ.  ավարտել է Մոսկվայի սլավոնական ինստիտուտի Երևանի մասնաճյուղի իրավագիտության ֆակուլտետը:

2000-2005թթ.՝ ԼՂՀ ՆԳՆ մամլո ծառայության պետ

2005թ.՝ Առաջաձորի թիվ 14 ընտրատարածքից ընտրվել է ԼՂՀ չորրորդ գումարման ԱԺ պատգամավոր, եղել է ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության մշտական հանձնաժողովի նախագահ:

2007թ.՝ ԼՂՀ նախագահի օգնական

Դասախոսել է Շուշիի ժողովրդական համալսարանի իրավագիտության և ժուռնալիստիկայի ֆակուլտետներում:

Ամուսնացած է, ունի երկու դուստր: 

Պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով (ԼՂՀ նախագահի թիվ 24-Ա հրամանագիր, 06.05.2010թ.):