
Ծնվել է 1962 թ. սեպտեմբերի 24-ին Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղում:
Ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը:
1985թ. ավարտել է Ստեփանակերտի պետական մանկավարժական ինստիտուտի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետը, Լենինյան կրթաթոշակառու էր:
1986 -1990թթ. սովորել է ՀՍՍՀ Գիտությունների ակադեմիայի ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտի ասպիրանտուրայում` «Պինդ մարմնի ֆիզիկա» մասնագիտությամբ:
1985 -1991թթ.՝ Բերդաշենի միջնակարգ դպրոցի ֆիզիկայի ուսուցիչ
1985-1986թթ. դասախոսել է Ստեփանակերտի պետական մանկավարժական ինստիտուտի ընդհանուր տեխնիկական առարկաների ամբիոնում:
1991թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն և ստացել ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
1992թ.՝ Հայկական պետական ճարտարագիտական համալսարանի Ստեփանակերտի մասնաճյուղի, այնուհետև` Արցախի պետական համալսարանի ֆիզիկայի ամբիոնի ֆիզիկայի լաբորատորիայի վարիչ
1992-1995թթ. ծառայել է ԼՂՀ Պաշտպանության բանակում:
1993թ. սեպտեմբեր ՝ ԼՂՀ ՊԲ ՀՕՊ զորքերի վարչության առաջին շտաբի պետ
1995թ. ապրիլի 30-ին Բերդաշենի թիվ 22 ընտրատարածքից ընտրվել է ԼՂՀ երկրորդ գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր, սոցիալական ոլորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ:
1999թ. ապրիլի 30-ին ընտրվել է Արցախի սոցիալ-դեմոկրատական կուսակցության (ԱՍԴԿ) նախագահ:
2000թ. հունիսի 18-ին Ստեփանակերտի թիվ 3 ընտրատարածքից ընտրվել է ԼՂՀ 3-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր` սոցիալական ոլորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ:
2001թ.՝ ԱրՊՀ մաթեմատիկայի ամբիոնի դոցենտ
2002թ. հոկտեմբերի 30-ին ընտրվել է ԼՂՀ Ազգային ժողովի նորաստեղծ վերահսկիչ պալատի նախագահ:
2002-2004թթ. համատեղությամբ դասավանդել է Արցախի պետական համալսարանի մաթեմատիկայի ամբիոնում:
2005թ. հունվար ԱԺԿ հիմնադիր համագումարում ընտրվել և 2008թ. մայիսին ԱԺԿ երկրորդ համագումարում վերընտրվել է կուսակցության կենտրոնական խորհրդի անդամ:
2005-2008թթ.՝ ԱԺԿ գրասենյակի ղեկավար
2008թ. մայիսի 7 –ին ընտրվել է ԼՂՀ 4-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր` համամասնական ընտրակարգով` Արցախի ժողովրդավարական կուսակցության ընտրացուցակով, եղել է պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ:
2008-2010թթ.՝ ԼՂՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
2011թ. հոկտեմբերի 6-ից՝ Հայաստանի պետական ագրարային համալսարանի (այժմ ՀԱԱՀ) Ստեփանակերտի մասնաճյուղի ուսումնագիտական աշխատանքների գծով փոխտնօրեն
2012թ. սեպտեմբերի 3-ից ՝ ՀԱԱՀ Ստեփանակերտի մասնաճյուղի «Գյուղատնտեսության մեքենայացման, տրանսպորտային փոխադրումների, տեսական մեխանիկայի և ֆիզիկայի» ամբիոնի դասախոս
2012թ.՝ ԼՂՀ նախագահի թեկնածու
2014թ. սեպտեմբեր - 2015թ. ապրիլ միաժամանակ իրականացրել է ՀԱԱՀ Ստեփանակերտի մասնաճյուղի տնօրենի պարտականությունները:
2016թ. սեպտեմբերի 13-ին ՀՀ Բարձրագույն որակավորման հանձնաժողովի կողմից շնորհվել է դոցենտի գիտական կոչում:
Անկուսակցական է:
Ամուսնացած է, ունի երկու զավակ:
Հեղինակ է մի շարք գիտական թեզերի և հոդվածների, որոնք վերաբերում են դիֆրակցված ռենտգենյան ճառագայթման պարամետրերի կարգավորման հիմնախնդիրներին: