
Ծնվել է 1964թ.ապրիլի 16-ին Շուշի քաղաքում:
1971-1981թթ. սովորել է Խ. Աբովյանի անվան միջնակարգ դպրոցը:
1982-1984թթ. ուսանել է Ստեփանակերտի բժշկական ուսումնարանում: Եղել է լենինյան կրթաթոշակառու: Ուսումնարանն ավարտել է գերազանցությամբ:
1984-1990թթ. ուսանել է Երևանի բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետում և ստացել մանկաբարձ-գինեկոլոգի որակավորում:
1990թ.-ից առ այսօր աշխատում է Ստեփանակերտի «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում» : Գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ է: Միաժամանակ դասավանդում է Թ. Քամալյանի անվան բժշկական քոլեջում:
Արցախյան ազգային-ազատագրական պայքարի մասնակից է: Որպես պատերազմի կին վետերան «Մայրություն» հասարակական կազմակերպության անդամ է:
1992թ. աշխատել է Կարմիր Շուկա ավանում որպես մանկաբարձ-գինեկոլոգ, նաև բժշկական օգնություն է ցուցաբերել վիրավորներին:
1992թ. մասնակցել է Շուշիի ազատագրմանը և ստացել մարմնական վնասվածքներ:
1993թ. փետրվար գործուղվել է Շուշիի և աշխատել տեղի հիվանդանոցում:
1993թ. մարտ- մայիս աշխատել է Հադրութի շրջանի Տող գյուղի հիվանդանոցում, միաժամանակ օգնություն ցուցաբերել պատերազմի վիրավորներին:
1993թ. օգոստոս աշխատել է Մարտունու շրջկենտրոնի հիվանդանոցում, անմիջական մասնակցություն ունեցել Ֆիզուլիի և շրջակա գյուղերի համար մղվող մարտերին:
1995թ. ապրիլի 30-ին Ստեփանակերտի թիվ 5 ընտրատարածքից ընտրվել է ԼՂՀ 2-րդ գումարման ԳԽ պատգամավոր: Եղել է ԳԽ կրթության, գիտության, մշակույթի, առողջապահության, սպորտի և սոցիալական ոլորտի հարցերի հանձնաժողովի անդամ:
Ամուսնացած է, ունի մեկ դուստր:
Պարգևատրվել է «Մարտական ծառայության» (ԼՂՀ նախագահի թիվ 13-Ա հրամանագիր 11.11.2002թ.), «Մայրական երախտագիտություն», «Շուշիի ազատագրման համար»(ԼՂՀ նախագահի թիվ 44-Ա հրամանագիր, 08.05.2009թ.) մեդալներով, «Հայրենիքի պաշտպանության համար» շքանշանով: