
Ծնվել է 1952թ. օգոստոսի 3-ին Ստեփանակերտ քաղաքում:
1969թ. ավարտել է Ստեփանակերտի թիվ 8 միջնակարգ դպրոցը:
1969-1974թթ. սովորել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի շինարարական բաժնում:
1974-1991թթ. աշխատել է նախկին մարզգործկոմի շինարարության և ճարտարապետության բաժնում, թիվ 9 շինտրեստում և «Ագրոարդշինմիավորումում» բռնագաղթվածների և հումանիտար օգնության վարչությունում:
1991թ. դեկտեմբերի 28-ին Ստեփանակերտի թիվ 13 ընտրատարածքից ընտրվել է ԼՂՀ 1-ին գումարման ԳԽ պատգամավոր: Եղել է Գերագույն խորհրդի տնտեսական, ֆինանսական, վարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ:
1992թ. հոկտեմբեր նշանակվել է ԼՂՀ պաշտպանության պետական կոմիտեի (ՊՊԿ) լիազոր ներկայացուցիչ Մարտակերտի շրջանում` մեծապես նպաստելով շրջանի պաշտպանունակության ամրապնդմանը, տեղական իշխանության մարմինների վերականգնմանը, բնակչության կենսաապահովմանը:
Զոհվել է 1993թ. հունվարի 20-ին՝ թշնամու օդային ռմբակոծության ժամանակ:
Ամուսնացած էր, ունի երեք զավակ:
Հետմահու պարգևատրվել է «Մխիթար Գոշ » մեդալով (ԼՂՀ նախագահի թիվ 341 հրամանագիր 02.09.2002թ.):