Առուշանյան Բորիս Սերգեյի
Առուշանյան Բորիս Սերգեյի
Ծննդյան թիվ. 25.11.1948

Ծնվել է 1948թնոյեմբերի 25-ին Ասկերանի շրջանի Ռև գյուղում:

1966թ.  ավարտել է Ստեփանակերտի թիվ 2 միջնակարգ դպրոցը:

1966թ.  ընդունվել է Մոսկվայի էներգետիկ ինստիտուտի էլեկտրոնային տեխնիկայի ֆակուլտետը: 

1972թ.՝ Ստեփանակերտի էլեկտրատեխնիկական գործարանի ինժեներ-լուսատեխնիկ, ապա՝ ինժեներ-նախագծող, տեղամասի պետ, տեխնիկական և տեխնիկական վերահսկողության բաժինների պետ, գլխավոր ինժեներ

1987թ. Մոսկվայում ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդեսում գյուտարարության համար պարգևատրվել է բրոնզե մեդալով: 

1987-1990թթ.՝ Ստեփանակերտի էլեկտրատեխնիկական գործարանի տնօրեն: Աշխատանքին զուգահեռ ավարտել է Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտին կից հատուկ տնտեսագիտական ֆակուլտետը:

1988թփետրվար-մարտ՝  «Կռունկ» կոմիտեի գործադիր վարչության անդամ

1988թ. մայիս- 1990թ. դեկտեմբեր՝ Ստեփանակերտի տնօրենների խորհրդի նախագահ

1989-1990թթ.  սովորել է ԽՍՀՄ ժողտնտեսության ակադեմիայում և ավարտել մենեջերական դասընթացները Իտալիայում: 

1990թ.՝ ՀՀ հատուկ տնտեսական ծրագրերի պետական կոմիտեի նախագահի տեղակալ

1991թ. դեկտեմբերի 28 -ին Ստեփանակերտի թիվ 8 ընտրատարածքից ընտրվել է ԼՂՀ 1-ին գումարման ԳԽ ժողպատգամավոր:

1992թ. -1995թթ.՝ ԼՂՀ Նախարարների խորհրդի նախագահի առաջին տեղակալ: Օգոստոսից նշանակվել է ԼՂՀ Պաշտպանության պետական կոմիտեի անդամ: Միաժամանակ ղեկավարել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից ֆինանսավորվող աշխատանքներն Արցախում: 

1992-1993 թթ. ղեկավարել է Արցախի պատվիրակությունը Մինսկի խմբի շրջանակներում ընթացող Հռոմի բանակցություններում:

1995թհունվար-ապրիլ  վերանշանակվել է ՀՀ հատուկ տնտեսական ծրագրերի պետական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնում:

1995թապրիլի 30-ին Ստեփանակերտի թիվ 9 ընտրատարածքից ընտրվել է 2-րդ գումարման խորհրդարանի պատգամավոր: Եղել է ԼՂՀ ԱԺ մանդատային, մարդու իրավունքների և ազգային փոքրամասնությունների, այնուհետև պետաիրավական մշտական հանձնաժողովի անդամ:

1996թ.  ընտրվել է Ազգային ժողովի նախագահի առաջին տեղակալ:

Սեպտեմբերին հրաժարական է տվել և որպես թեկնածու մասնակցել ԼՂՀ Նախագահի ընտրություններին:

1997թ. երկրորդ անգամ է մասնակցել նախագահական ընտրություններին: 

1998թհունվարից՝  ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ

1999թապրիլ  հիմնադրել է Արցախի Արմենական կուսակցությունը, ընտրվել կուսակցության նախագահ: 

1994թ.՝  ՀՀ ինժեներական ակադեմիայի թղթակից անդամ

2000թապրիլ նշանակվել է Ստեփանակերտի քաղաքապետի պաշտոնակատար

2001թնոյեմբեր  նշանակվել է ԼՂՀ տնտեսական և կառուցվածքային բարեփոխումների նախարարի պաշտոնում:

2002թդեկտեմբեր  նշանակվել է  ֆինանսների և էկոնոմիկայի փոխնախարար: 

2004թփետրվարի 14-ից՝ ԼՂՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ

Ամուսնացած է, ունի չորս զավակ: 

ԼՂԻՄ վոլեյբոլի չեմպիոն:

Պարգևատրվել է «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով (ԼՂՀ նախագահի թիվ 200-Ա հրամանագիր 30.08.2016թ.), «Մխիթար Գոշ» մեդալով (ԼՂՀ նախագահի թիվ 255 հրամանագիր 01.09.2001թ.), «Երախտագիտություն» մեդալով (ԼՂՀ նախագահի թիվ 8-Ա հրամանագիր 02.10.2014թ.), ՀՀ «Անանիա Շիրակացի» մեդալով (2006թ.):