
Ծնվել է 1952 թ. դեկտեմբերի 15-ին Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղում:
1959-1969թթ. ավարտել է հայրենի գյուղի միջնակարգ դպրոցը:
1969թ. ընդունվել է Երևանի պետական համալսարանի պատմաաշխարհագրական ֆակուլտետը: Ավարտելուց հետո աշխատանքի է անցել Հաթերքի միջնակարգ դպրոցում: Մանկավարժական աշխատանքին զուգահեռ ակտիվորեն մասնակցել էր գյուղի հասարակական գործերին:
Մասնակցել է Մարտակերտի շրջանում մղվող մարտերին:
1991թ. դեկտեմբերի 28-ին Հաթերքի թիվ 57 ընտրատարածքից ընտրվել է ԼՂՀ 1-ին գումարման Գերագույն խորհրդի ժողպատգամավոր:
1992թ. օգոստոսի 8-ին նշանակվել է ԼՂՀ ՊՊԿ Մարտակերտի շրջանում լիազոր ներկայացուցչի տեղակալ և վարչակազմի անդամ:
Զոհվել է 1993թ. մարտի 27-ին՝ Աղդաբանում մղվող մարտերում:
Ամուսնացած էր, ունի չորս զավակ:
Հետմահու պարգևատրվել է «Մարտական Խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով (ԼՂՀ նախագահի թիվ 42 հրամանագիր 04.05.1995թ.):