
Ծնվել է 1960 թ. օգոստոսի 30-ին Ստեփանակերտ քաղաքում:
1977թ. ավարտել է Ստեփանակերտի թիվ 1 միջնակարգ դպրոցը:
Ավարտել է Արցախի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը:
1978-1980թթ. ծառայել է խորհրդային բանակում:
1981թ. ընդունվել է աշխատանքի Ստեփանակերտի թիվ 9 արտադրական մեքենայացված կոմբինատում` որպես փականագործ-մեխանիկ: Աշխատել է Ստեփանակերտի շինանյութերի կոմբինատում` որպես քարջարդ բանվոր:
1983-1987թթ.՝ հնությունների վերականգնման գիտական վարչության Ստեփանակերտի մասնաճյուղի վարպետ-ռեստավրատոր
1987-1990թթ.՝ մատակարարման մարզային վարչության մատակարար
1988թ. Արցախյան շարժման առաջամարտիկներից է:
1990թ. ընդգրկվել է Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանական ուժերում:
1991թ. դեկտեմբերի 28-ին Շուշիի թիվ 69 ընտրատարածքից ընտրվել է առաջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր:
1992-1993թթ.՝ ԼՂՀ ինքնապաշտպանության կոմիտեի պետի տեղակալ:
1993-1995թթ.՝ ԼՂՀ ՊԲ թիկունքի շտաբի պետ:
1995-1996թթ.՝ ԼՂՀ ՊԲ հրամանատարի` արտաքին կապերի գծով տեղակալ:
1996-1997թթ.՝ ԼՂՀ ՊԲ 10-րդ լեռնահրաձգային դիվիզիայի հրամանատարի տեղակալ
1997-1999թթ.՝ ՀՀ ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարի օգնական
1999-2001թթ.՝ ԼՂՀ ներքին գործերի նախարար
2001 -2007թթ.՝ ԼՂՀ ազգային անվտանգության պետվարչության պետ, ԼՂՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն: Ունի գեներալ-մայորի զինվորական կոչում:
2007թ. սեպտեմբերի 7-ից ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ:
ՌԴ անվտանգության, պաշտպանության և օրինապահպանության հարցերով ակադեմիայի իսկական անդամ է:
Ամուսնացած է, ունի երկու զավակ:
Պարգևատրվել է «Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշանով (ԼՂՀ նախագահի թիվ 182 հրամանագիր 01.09.2000թ.), «Շուշիի ազատագրման համար» մեդալով (ԼՂՀ նախագահի թիվ 304 հրամանագիր 08.05.2002թ.), ՌԴ «Պետրոս Մեծ» 1-ին աստիճանի շքանշանով, ՀՀ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի, ՀՀ «Վազգեն Սարգսյան» եւ այլ մեդալներով: