
Ծնվել է 1927թ. հունվարի 19-ին Նորագյուղ գյուղում:
Ուսանել է տեղի 7-ամյա դպրոցում, այնուհետև՝ Խանապատ գյուղում:
1946-1948թթ. սովորել է Ստեփանակերտի երկամյա մանկավարժական ինստիտուտի պատմության բաժնում:
1948թ.` Նորագյուղի 7-ամյա դպրոցի պատմության ուսուցիչ
1949թ.` նույն դպրոցի տնօրեն
1952թ. ընտրվել է Ստեփանակերտի շրջանի կոմերիտկազմակերպության առաջին քարտուղար:
1954թ.` Խանապատի միջնակարգ դպրոցի տնօրեն
1961թ. փետրվարի 5-ին ընտրվել է Նորագյուղի «Հաղթանակ» կոլտնտեսության նախագահ:
1991թ. դեկտեմբերի 28-ին Նորագյուղի թիվ 30 ընտրատարածքից ընտրվել է ԼՂՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր:
1993-1997թթ.՝ «Արցախշինտրեստ» ԲԲԸ օժանդակ տնտեսության վարիչ
Ամուսնացած է, ունի չորս զավակ:
Պարգևատրվել է «Անանիա Շիրակացի» մեդալով (ԼՂՀ նախագահի թիվ 44 հրամանագիր 08.05.2003թ.): Ստացել է՝ գերազանցիկ ուսուցչի կրծքանշան, ԽՍՀՄ Աշխատանքային Կարմիր դրոշի 2 շքանշան, արիության 4 մեդալ, գյուղատնտեսության նախարարի կողմից ոսկե մեդալ, Ազգային ժողովի հուշամեդալ: