
Ծնվել է 1931 թ. սեպտեմբերի 22-ին Ստեփանակերտ քաղաքում:
1949թ. ավարտել է Ստեփանակերտի թիվ 3 միջնակարգ դպրոցը:
1950 -1955թթ. սովորել է Մոսկվայի Կույբիշևի անվան ինժեներաշինարարական ինստիտուտը:
1955-1958թթ. Չելյաբինսկի շրջանի Զլատոուստ քաղաքում աշխատել է որպես ԽՍՀՄ պաշտպանական արդյունաբերության նախարարության աշխղեկ, տեղամասի պետ, ապա՝ քաղաքացիական շինարարության գծով ձեռնարկության գլխավոր ինժեներ:
1958-1962թթ.՝ Ստեփանակերտի արդյունաբերաքաղաքացիական շրջանային շինարարության գլխավոր ինժեներ
1962-1966թթ.՝ նույն շինարարական գերատեսչության պետ
Լեռնային Ղարաբաղի արդյունաբերական շինարարության հիմնադիրն է:
1966թ.՝ առաջիններից էր, ով հրապարակային խոսեց ղարաբաղյան հիմնահարցի մասին: Ադրբեջանական ԽՍՀ կոմունիստական կուսակցության կենտկոմի որոշմամբ ազգային շարժման 5 ղեկավարների թվում հեռացվել է կուսակցության շարքերից և վտարվել Լեռնային Ղարաբաղից:
Հայկական ԽՍՀ ղեկավարության հրավերով ընտանիքով բնակություն է հաստատել Երևանում: Մինչ 1972թ. եղել է շինարարական վարչության գլխավոր ինժեներ, ապա՝ պետ: Նույն թվականին աշխատել է որպես տրեստի գլխավոր ինժեներ:
1973-1977թթ.՝ շինարարական տրեստի կառավարիչ
1977թ. օգոստոս ընտանիքով վերադարձել է Ստեփանակերտ և նշանակվել շինարարական նյութերի գործարանի տնօրեն: Նրա ղեկավարությամբ տասը տարվա ընթացքում աշխատանքի արտադրողականությունը բարձրացել է 9 անգամ, իսկ արտադրությունը՝ 24 անգամ:
1982թ. ճանաչվել է ԽՍՀՄ լավագույն ղեկավար-արտադրության ոլորտի մասնագետ:
1978-1987թթ. գործարանը եղել է ճյուղային նախարարության համամիութենական սոցմրցման հաղթողը:
1988թ. առաջին իսկ օրերից գլխավորել է Արցախյան ազգային ազատագրական շարժումը: Մարտի 1-ին՝ ընտրվել է «Կռունկ» կոմիտեի ղեկավար, նույն ամսին՝ ԼՂԻՄ տնօրենների խորհրդի նախագահ: Ապրիլի 15-ին ՌԽՖՍՀ կառավարության ղեկավար Վ. Վորոտնիկովը ընդունել է նրա գլխավորած՝ Ղարաբաղի ներկայացուցիչների պատվիրակությանը:
1988թ. նոյեմբեր ակտիվ քաղաքական գործունեության համար որպես ազգային շարժման ղեկավար կալանավորվել է և շուրջ 18 ամիս մնացել նախ Շուշիի, ապա Մոսկվայի «Բուտիրկա» կալանավայրում: Համակիրների, քաղաքագետների և իրավապաշտպաններ Սախարովի և Ստարավոյտովայի, ինչպես նաև իր առաջնորդին ազատել պահանջող հայ ազգի ջանքերի շնորհիվ նա ճանաչվել է քաղբանտարկյալ: Գտնվելով «Բուտիրկա» կալանավայրում՝ երկու անգամ ընտրվել է Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի ժողովրդական պատգամավոր, ինչն աննախադեպ էր համաշխարհային պրակտիկայում:
1990թ. Եվրախորհրդարանը որոշում է կայացրել Ա. Մանուչարովին ազատելու պահանջով: Նույն պահանջով հանդես է եկել նաև «Ամնեսթի Ինտերնեշնըլ» իրավապաշտպան կազմակերպությունը: Այդ կազմակերպությունը նրան շնորհել է ԽՍՀՄ վերջին քաղբանկտարկյալի կարգավիճակը:
1990թ. մայիսի 29-ին ազատվել է կալանքից: Մանուչարովին քրեական պատասխանատվության ենթարկելը մեկ նպատակ ուներ՝ կասեցնել նրա՝ որպես Արցախյան ազգային ազատագրական շարժման ղեկավարի քաղաքական գործունեությունը: Հետագայում բոլոր մեղադրանքները հանվել են:
1991թ. սեպտեմբերի 22-ին Ռուսաստանի Դաշնության նախագահ Բ. Ելցինի և Ղազախստանի նախագահ Ն. Նազարբաևի Լեռնային Ղարաբաղ պատմական այցի ընթացքում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կողմից խոսքի իրավունք է վերապահվել Ա. Մանուչարովին:
1991թ. դեկտեմբեր կոմիտեի ջանքերով հաջողվել է անցկացնել հանրաքվե և խորհրդարանական ընտրություններ:
1991թ. դեկտեմբերի 28-ին Ստեփանակերտի թիվ 18 ընտրատարածքից ընտրվել է առաջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր:
1996թ. քաղաքական դրդապատճառներով ստիպված էր լքել ԼՂՀ-ն, հետո նաև՝ Հայաստանը:
Վերջին տարիներին բնակվում էր Մոսկվայում:
Վախճանվել է 2008թ. հունվարի 4-ին:
Շինարարության ոլորտում բեղմնավոր աշխատանքի համար պարգևատրվել է Աշխատանքային Կարմիր դրոշ շքանշանով:
Ակտիվորեն մասնակցել է երկրաշարժից ավերված Տաշքենդի վերականգնմանը, ինչի համար պարգևատրվել է «Տաշքենդի շինարար» մեդալով:
Շինանյութերի արդյունաբերության բնագավառում մեծ հաջողությունների համար ներկայացվել է ԽՍՀՄ բարձրագույն պարգևի՝ Լենինի շքանշանի և Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչման, սակայն Ադրբեջանական ԽՍՀ-ն որոշել է պարգևատրել Ժողովուրդների բարեկամության շքանշանով:
Շուրջ 32 գյուտի հեղինակ է: Ունի ԽՍՀՄ վաստակավոր գյուտարար-ռացիոնալիզատորի կոչում:
Ստեփանակերտի և Երևանի պատվավոր քաղաքացի է:
Պարգևատրվել է «Մեսրոպ Մաշտոց» (ԼՂՀ նախագահի թիվ 301 հրամանագիր 08.05.2002թ.) «Գրիգոր Լուսավորիչ» շքանշաններով (հետմահու, ԱՀ նախագահի թիվ 13-Ա հրամանագիր, 16.02.2018թ.):