Հակոբյան Բորիս Խաչատուրի
Հակոբյան Բորիս Խաչատուրի
Ծննդյան թիվ. 28.09.1937

 

Ծնվել է 1937 թ. սեպտեմբերի 28-ին Մարտակերտի շրջանի Վանք գյուղում:

1955 թվականից աշխատել է որպես  բանվոր:

Ծառայել է խորհրդային բանակում: Եղել է բնակչության կենցաղասպասարկման Առաջաձորի կոմբինատի արտադրամասի պետ, ավագ ինժեներ, ապա շուրջ տասը տարի՝ տնօրեն:

1974 թ. աշխատանքին զուգահեռ ստացել է միջնակարգ մասնագիտական կրթություն:

1988 թ. նշանակվել է Վանքի խորհտնտեսության տնօրեն:

Արցախի ազատագրական պայքարի ազատամարտիկ է: Եղել է Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի անդամ: Նա մեծ ավանդ ունի ոչ միայն հայրենի գյուղի, այլև՝ Առաջաձորի ենթաշրջանի բնակչության անվտանգությունը, երկրամասի պաշտպանությունը կազմակերպելու գործում:

1991 թ. դեկտեմբերի 28-ին Վանքի թիվ 54 ընտրատարածքից ընտրվել է առաջին գումարման ԼՂՀ Գերագույն խորհրդի ժողովրդական պատգամավոր:

Եղել է Մարտակերտի շրջանի ագրոարդյունաբերական միավորման պետ:

Զոհվել է 1993 թ.հունվարի 20-ին թշնամու օդային ռմբակոծության ժամանակ:

Ամուսնացած էր, ունի չորս զավակ:

Հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով (ԼՂՀ նախագահի թիվ 71-Ա հրամանագիր 31.08.2009թ.):