Ղուկասյան Արկադի Արշավիրի
Ղուկասյան Արկադի Արշավիրի
Ծննդյան թիվ. 22.06.1957

Ծնվել է 1957թ. հունիսի 22-ին Ստեփանակերտ քաղաքում:

1974թ. ավարտել է Ստեփանակերտի թիվ 8 միջնակարգ դպրոցը:

1979թ.  ավարտել է Երևանի պետական համալսարանի ռուսաց լեզվի և գրականության ֆակուլտետը:

1980թ. ՝ թղթակից «Սովետական Ղարաբաղ» թերթում, իսկ  1981թ.-ից` գլխավոր խմբագրի տեղակալ

1991թ. դեկտեմբերի 28-ին Ստեփանակերտի թիվ 2 ընտրատարածքից ընտրվել է առաջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր:

1992թ. սեպտեմբեր  նշանակվել է ԼՂՀ պաշտպանության պետական կոմիտեի նախագահի քաղաքական հարցերով խորհրդական: Միաժամանակ կատարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո Ադրբեջանի հետ հակամարտության կարգավորման բանակցություններում ԼՂՀ պատվիրակության ղեկավարի գործառույթները:

1993թհուլիս` ԼՂՀ  առաջին  արտաքին գործերի նախարար

1993թ.-ից ՝ ԼՂՀ Անվտանգության խորհրդի անդամ

1997թսեպտեմբեր  ԼՂՀ արտահերթ նախագահական ընտրություններում ընտրվել է Հանրապետության նախագահ:

2002թ. օգոստոսի 11-ին  վերընտրվել է նույն պաշտոնում:

2009թմարտի 16 -ին նշանակվել է ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան:

2003թ.՝  ստացել է Արցախի պետական համալսարանի պատվավոր դոկտորի կոչում:

Մի շարք միջազգային ակադեմիաների, մասնավորապես, Անվտանգության, պաշտպանության և իրավապահպանության հարցերով ակադեմիայի, Միջազգային հարաբերությունների գիտությունների ակադեմիայի, Բնության և հասարակության մասին գիտությունների ակադեմիայի, Ազգային անվտանգության հիմնախնդիրների մասին գիտությունների ակադեմիայի և Ժողովուրդների հոգևոր միասնության ակադեմիայի պատվավոր անդամ է:

Ամուսնացած է, ունի երկու զավակ:

Պարգևատրվել է «Ոսկե արծիվ» շքանշանով (ԼՂՀ նախագահի թիվ 139-Ա հրամանագիր 10.12.2008թ.), «Գրիգոր Լուսավորիչ» շքանշանով (ԼՂՀ նախագահի թիվ 176-Ա հրամանագիր 31.05.2016թ.), «Շուշիի ազատագրման համար» մեդալով (ԼՂՀ նախագահի թիվ 56-Ա հրամանագիր 08.05.2008թ.):