Մկրտչյան Արթուր Ասլանի
Մկրտչյան Արթուր Ասլանի
Գերագույն խորհրդի նախագահ (1992թ. հունվարի 6 - 1992թ. ապրիլի 14)
Ծննդյան թիվ. 16.02.1959

Ծնվել է 1959 թ. փետրվարի 16-ին Հադրութի շրջանի Ուխտաձոր գյուղում:

1976թ. ավարտել է գյուղի միջնակարգ դպրոցը:

1976-1981թթ.  սովորել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում:

1982թ.  ընդունվել է Մոսկվայի Միկլուխո-Մակլայի անվան հնագիտության և ազգագրության ինստիտուտի ասպիրանտուրան:

1981-1983թթ. աշխատել է Հայաստանի ազգագրության պետական թանգարանում:

1986թ.՝  Երևանի հնագիտության և ազգագրության ինստիտուտի աշխատակից, այնուհետև՝ Հադրութի հայրենագիտական թանգարանի տնօրեն

1988թ. պաշտպանել է թեկնածուական թեզ և ստացել պատմական գիտությունների թեկնածուի կոչում:

1991թ. դեկտեմբերի 28 -ին Ուխտաձորի թիվ 37 ընտրատարածքից ընտրվել է ԼՂՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր:

1992թ. հունվարի 8-ին ընտրվել է Գերագույն խորհրդի նախագահ:

Կյանքից հեռացել է 1992թ. ապրիլի 14-ին:

 Ամուսնացած էր, ունի երկու զավակ:

Հետմահու պարգևատրվել է «Գրիգոր Լուսավորիչ» շքանշանով (ԼՂՀ նախագահի թիվ 228 հրամանագիր 07.05.2001թ.):