
Ծնվել է 1963թ. նոյեմբերի 24-ին Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղում:
1986թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը` ինժեներ-էլեկտրատեխնիկի մասնագիտությամբ:
1986-1988թթ.՝ «Հայգյուղ-մեքենայացում» ԳԱԱ գիտական աշխատող
1988-1994թթ. մասնակցել է արցախյան ազատագրական պայքարին, եղել է ԼՂՀ Հադրութի պաշտպանական շրջանի առաջին հրամանատարը, ապա` ԼՂՀ պաշտպանության բանակի շտաբի 4-րդ բաժնի պետը:
1991թ. դեկտեմբերի 28-ին Հադրութի թիվ 40 ընտրատարածքից ընտրվել է ԼՂՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր:
1992թ.՝ ԼՂՀ ԳԽ առաջին նախագահի խորհրդական
1992-1996թթ.՝ ԼՂՀ պաշտպանության բանակի առաջին ՊՇ հրամանատար
1997-1999թթ.՝ 1-ին ԲՇ հարավ-արևելյան բրիգադի հրամանատար
1999թ.՝ ԼՂՀ ներքին գործերի նախարար
1999թ.՝ ՀՀ կառավարության տարածաշրջանային ինտեգրման վարչության պետ
2000թ.՝ ՀՀ պաշտպանության փոխնախարար: Նույն թվականին շնորհվել է գեներալ-մայորի կոչում:
2003թ. ՀՀ նախագահի հրամանագրով շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում:
2007թ. մայիսի 12-ին լրացուցիչ ընտրությունների արդյունքում ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր ՀՅԴ կուսակցության համամասնական ընտրացուցակով:
2007թ հունիսի 7 -2009թ. մայիսի 21՝ ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ:
2012-2017թթ.՝ ԼՂՀ փոխվարչապետ
Ամուսնացած է, ունի երեք զավակ:
Ունի Արցախի հերոսի կոչում: 2000թ. ՀՀ նախագահի հրամանագրով շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում:
Պարգևատրվել է «Ոսկե արծիվ» (31.08.2017թ.), «Մարտական խաչ» 1-ին աստիճանի (ԼՂՀ նախագահի թիվ 88 հրամանագիր 08.05.1996թ.), ՀՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշաններով, «Վաչագան Բարեպաշտ» մեդալով (ԼՂՀ նախագահի թիվ 56-Ա հրամանագիր 30.08. 2011թ.), «Խիզախության համար», «Դրաստամատ Կանայան» մեդալներով, «Մարշալ Բաղրամյան-100» հուշամեդալով: