
Ծնվել է 1958թ. հուլիսի 2-ին Ստեփանակերտ քաղաքում:
1965-1975թթ. ուսանել է Ստեփանակերտի թիվ 1 միջնակարգ դպրոցում:
1975-1976թթ.՝ Ստեփանակերտի թիվ 91 շինվարչության ծեփագործ-ներկարար
1976-1980թթ. ուսանել է Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտում՝ ֆիզիկոսի մասնագիտությամբ: Որպես ուսուցիչ աշխատել է Խնածախի ութամյա դպրոցում:
1981- 1982թթ. ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում:
1982-1992թթ.՝ Ստեփանակերտի կոնդենսատորների գործարանի էլեկտրոնիկայի գծով կարգավորիչ
1986թ. ընտրվել է «Արցախական միություն» կազմակերպության հիմնադիր անդամ:
1987- 1988թթ.՝ ԽՄԿԿ անդամ, կոնդենսատորների գործարանի կուսկազմակերպության Բյուրոյի անդամ
1988թ. ընտրվել է Հայոց Ընկերվարական Արցախյան Կուսակցության հիմնադիր անդամ:
1989թ. ապրիլ ընտրվել է վերաբացված Հայ Հեղափոխական Դաշնակցության Արցախի կազմակերպության հիմնադիր անդամ:
Մասնակցել է Արցախի ազգային-ազատագրական պայքարին` ստորագրահավաքների կազմակերպման, մարտական ջոկատների ստեղծման, զինման և զինատեսակների պատրաստման աշխատանքներին:
1991թ. նոյեմբեր-1992թ. մայիս ՝ Ստեփանակերտի ինքնապաշտպանության 6-րդ գոտու հրամանատար: Մասնակցել է Ջամիլու գյուղի ազատագրմանը:
1991թ. դեկտեմբերի 28-ին Ստեփանակերտի թիվ 24 ընտրատարածքից ընտրվել է ԼՂՀ 1-ին գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր
1993թ. հունվարից՝ ԼՂՀ ԳԽ Մարդու իրավունքների և ազգային փոքրամասնությունների հանձնաժողովի ավագ փորձագետ
1995թ. Ստեփանակերտի թիվ 11 ընտրատարածքից ընտրվել է ԼՂՀ 2-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր
1995թ. մայիս-2000թ. հուլիս ՝ ԼՂՀ ԱԺ մանդատային, մարդու իրավունքների և ազգային փոքրամասնությունների, այնուհետև պետաիրավական մշտական հանձնաժողովի նախագահ
Եղել է 1998թ. ստեղծված «Միացյալ Հայաստան» պատգամավորական խմբի ղեկավար:
2002 -2006 թթ. ՝ Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի հոգևոր քարոզչական կենտրոնի գլխավոր մասնագետ
2005-2007թթ.՝ «Ազատ հայրենիք» կուսակցության «Ակունք» պաշտոնաթերթի խմբագրի տեղակալ
2007-2015թթ.՝ ԼՂՀ կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի բաժնի վարիչ
2015թ. դեկտեմբերի 1-ից ՝ ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի բաժնի պետ
Անկուսակցական է:
Ամուսնացած է, ունի չորս զավակ:
Պարգևատրվել է «Մխիթար Գոշ» մեդալով (ԼՂՀ նախագահի թիվ 276-Ա հրամանագիր), «Մայրական երախտագիտություն» գերատեսչական և «ՀՀ Զինված ուժեր. 20 տարի» հոբելյանական մեդալներով, Հայ Կաթողիկե Եկեղեցու «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» մեդալով: