
Ծնվել է 1958թ. հունիսի 14-ին Ստեփանակերտ քաղաքում:
1965-1975թթ. սովորել է Ստեփանակերտի թիվ 1 միջնակարգ դպրոցում:
1975-1980թթ. սովորել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում և ստացել ինժեներ-մեքենագետի մասնագիտություն:
1980-1990թթ.՝ Ստեփանակերտի էլեկտրոտեխնիկական գործարանի ինժեներ, ապա՝ գլխավոր մեքենագետ
1987-1990թթ. եղել է Արցախյան ազատագրական շարժման ակտիվիստ: Ընկերների հետ հիմնադրել է «Միացում» քաղաքական կազմակերպությունը: Ընտրվել է կոմիտեի անդամ՝ ընդհատակյա զինագործարանի պատասխանատու: Եղել է Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ ու Արցախում ընտրությունների անցկացման համար պատասխանատու:
1991թ. դեկտեմբերի 28 -ին Ստեփանակերտի թիվ 5 ընտրատարածքից ընտրվել է 1-ին գումարման ԼՂՀ Գերագույն խորհրդի պատգամավոր: ՀՅԴ կուսակցության անդամ: Եղել է պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի անդամ:
1992-1996թթ.՝ ԼՂՀ Պաշտպանության բանակի սակրավոր 3-րդ և 7-րդ պաշտպանական շրջաններում
1996թ. հեռացել է ՀՅԴ շարքերից:
1996-2008թթ. աշխատել է տարբեր ձեռնարկություններում որպես ինժեներ, ապա՝ տնօրեն:
2008թ.-ից՝ «Տեխնոշին» ՍՊԸ, այժմ «Հիմնաքար» ՓԲԸ տեխնիկական տնօրեն
Պարգևատրվել է «Մխիթար Գոշ» մեդալով (ԼՂՀ նախագահի թիվ 27 հրամանագիր 27.03.2003թ.):