
Ծնվել է 1940թ. հունիսի 7-ին Ասկերանի շրջանի Խանապատ գյուղում:
1947-1957թթ. սովորել է Խանապատի միջնակարգ դպրոցում:
1957-1959թթ. աշխատել է Խանապատի կոլտնտեսությունում:
1959-1962թթ. ծառայել է խորհրդային բանակում:
1962 թ.՝ Խանապատի կոլտնտեսության կոլտնտեսական
1964- 1970թթ. ուսանել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտում՝ անասնաբույժի մասնագիտությամբ:
1968 թ.՝ Խանապատի կոլտնտեսության ավագ անասնաբույծ
1973 թ.՝ Խանապատի կոլտնտեսության գլխավոր անասնաբույծ
1988թ. ընտրվել է Խանապատի կոլվարչության նախագահ:
1990-1991թթ.՝ Ասկերանի շրջգործկոմի նախագահ
1991թ. դեկտեմբերի 28-ին Խանապատի թիվ 31 ընտրատարածքից ընտրվել է ԼՂՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր:
1994-1995թթ.՝ կոլտնտեսության վերստուգիչ հանձնաժողովի նախագահ
1995-1996թթ.՝ Պաշտպանության բանակի Խոջալուի ուսումնական կենտրոնի արտադրական տեղամասի ղեկավար
1998թ. սեպտեմբեր ընտրվել է Խանապատի համայնքի ղեկավար:
Կյանքից հեռացել է 2006թ. սեպտեմբերի 10-ին:
Ունի երեք զավակ:
Հետմահու պարգևատրվել է «Երախտագիտություն» մեդալով (ԱՀ նախագահի թիվ 13-Ա հրամանագիր, 16.02.2018թ.):