
Ծնվել է 1961թ. նոյեմբերի 21-ին Մարտակերտի շրջանի Չայլու գյուղում:
1969-1979թթ. սովորել է Չայլվի միջնակարգ դպրոցում:
1979-1980թթ. սովորել է Ն.Հոռաթաղի պրոֆտեխուսումնարանում և ստացել մեխանիզատոր-տրակտորիստի որակավորում:
1980-1982 թթ. ծառայել է խորհրդային բանակում:
1985-1990 թթ. ավարտել է Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի ընդհանուր տեխնիկական առարկաներ և աշխատանք բաժինը և ստացել ուսուցչի որակավորում:
1990-1992թթ. մասնագիտությամբ աշխատել է Այգեստանի միջնակարգ դպրոցում:
1988-1992թթ. Արցախյան ազատագրական շարժման ժամանակ ղեկավարում էր գյուղում ստեղծված ինչպես աշխարհազորային խմբերը, այնպես էլ իր կողմից ստեղծված առաջին ընդհատակյա կամավորական ջոկատը:
1992-1994թթ.՝ Մարտակերտի 4-րդ ՊՇ շտաբի պետի տեղակալ
1991թ. դեկտեմբերի 28-ին Այգեստանի թիվ 47 ընտրատարածքից ընտրվել է առաջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր:
1994-1995թթ.՝ արդեն վերափոխված 5-րդ ՊՇ շտաբի պետ
1995-1996թթ. ՝ 5-րդ ՊՇ հրամանատար
2000-2008թթ.՝ Արցախի ազատամարտիների միության Մարտակերտի շրջանային կազմակերպության նախագահ
2000-2015թթ.՝ 10-րդ ԼՀԴ հրամանատարի թիկունքի և ԿՇԾ գծով տեղակալ
Պարգևատրվել է «Մարտական Խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով (ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահության թիվ 0376-1 հրամանագիր), ՀՀ Մարտական ծառայության մեդալով
(ՀՀ նախագահի 2007թ. մայիսի 4 հրամանագիր), ՀՀ ՊՆ «Անբասիր ծառայության համար» I աստիճանի մեդալով (27.09.2012թ.), ՀՀ ՊՆ «Անբասիր ծառայության համար» II աստիճանի մեդալով (22.04.2013թ.), ՀՀ ՊՆ «Անբասիր ծառայության համար» III աստիճանի մեդալով (31.08.2013թ.), ՀՀ ՊՆ «Ծովակալ Իսակով» մեդալով (16.04.2010), ՀՀ ՊՆ «Դրաստամատ Կանայան» մեդալով (25.01.2005թ.), ՀՀ ՊՆ «ՀՀ Զինված ուժեր 20 տարի» հոբելյանական մեդալով , Հայաստանի Երկրապահ հուշամեդալով (17.03.2007թ.), 5-րդ բրիգադի ազատամարտիկների խորհրդի հուշամեդալով, «Մայրական երախտագիտություն» մեդալով (13.02.1998թ.):