
Ծնվել է 1952թ. դեկտեմբերի 20-ին ՌԴ Ալտայի երկրամասի Բիյսկիյ շրջանում:
1961-1971թթ. սովորել է Շուշիի թիվ 2 միջնակարգ ռուսական դպրոցում:
1971-1977թթ. սովորել է Սարատովի պետական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետում, այնուհետև՝ որպես վիրաբույժ գործուղվել է Ուլյանովսկի մարզի Ինզա քաղաքը:
1981-1983թթ. ավարտել է Սամարայի բժշկական ինստիտուտի կլինիկական օրդինատուրան:
1983թ.՝ Մարտունու կենտրոնական շրջանային հիվանդանոցի վիրաբուժության բաժանմունքի վարիչ
Արցախյան ազգային-ազատագրական պայքարի սկզբից նրա ղեկավարությամբ Մարտունու շրջանում ստեղծվել է զինվորական հոսպիտալ, որում բուժում են ստացել հիվանդ և վիրավոր զինծառայողներ և քաղաքացիական ազգաբնակչությունը: 33-ամյա աշխատանքային գործունեության ընթացքում կատարել է 4500-ից ավելի վիրահատություններ:
1993թ. մայիս լրացուցիչ ընտրությունների արդյունքում Մարտունու թիվ 59 ընտրատարածքից ընտրվել է ԼՂՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր:
1997թ. ղեկավարել է Մարտունու զինվորական հոսպիտալը և կենտրոնական շրջանային հիվանդանոցը:
2004 թվականից՝ «Մարտունու շրջանային բուժմիավորում» ՓԲԸ գործադիր տնօրեն
2005թ. հունիսի 19 -ին Մարտունու թիվ 16 ընտրատարածքից ընտրվել է ԼՂՀ 4-րդ գումարման ԱԺ պատգամավոր: Եղել է սոցիալական ոլորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ:
«Ազատ հայրենիք» կուսակցության անդամ է:
Ամուսնացած է, ունի հինգ զավակ:
Պարգևատրվել է «Մարտական Խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով (ԼՂՀ նախագահի թիվ 0736-1 հրամանագիր 25.07.1994թ.), «Վաչագան Բարեպաշտ» մեդալով ( ԼՂՀ նախագահի թիվ 307 հրամանգիր 08.05.2002թ.), ՀՀ ՊՆ «Անբասիր ծառայության համար» մեդալով (2003թ.), ԼՂՀ վարչապետի հուշամեդալով (2012թ.):