Հովհաննիսյան Գրիշա Համբարձումի
Հովհաննիսյան Գրիշա Համբարձումի
Ծննդյան թիվ. 25.09.1956

Ծնվել է 1956թ. սեպտեմբերի 25-ին Շուշիի շրջանի Քարին տակ գյուղում:

1973թ.  ավարտել է Քարին տակ գյուղի միջնակարգ դպրոցը:

1973-1978թթ. ավարտել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտի անասնաբուժության բաժինը:

1978թ. օգոստոս-հոկտեմբեր ՝ ՀՀ Տաշիրի շրջանի Պրիվոլնոյե գյուղի կոլտնտեսության գլխավոր ամնասնաբույժ

1978թ. հոկտեմբեր- 1980թ.մայիս  ծառայել է ԽՍՀՄ բանակում:

1984թ. փետրվար-հունիս՝ Ասկերանի շրջանի անասնաբուժական կայանի պետի տեղակալ

1985թ. հունիս - 1988թ. դեկտեմբեր՝ Քարին տակի սովխոզի տնօրեն

1988թ. հունվար -1990թ. մայիս՝ Քարին տակ կոլտնտեսության վարչության նախագահ

1988 -1992թթ. մասնակցել է Քարին տակի ինքնապաշտպանական մարտերին:

1990 – 1992թթ.՝ Քարին տակի անասնաբուժական տեղամասի վարիչ

1992 – 1995թթ.՝ գյուղի կոլտնտեսության վարչության նախագահ

1993թ. Քարին տակի թիվ 74 ընտրատարածքից լրացուցիչ ընտրությունների արդյունքում ընտրվել է ԼՂՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր:

1996 -1998թթ.՝ գյուղի անասնաբուժական տեղամասի վարիչ

1998 - 2006թթ.՝ Քարին տակ համայնքի ղեկավար

2007թ. սեպտեմբեր-հոկտեմբեր՝ Շուշիի շրջանի վարչակազմի ղեկավարի օգնական

2007-2014թթ. ՝ Շուշիի շրջանի վարչակազմի աշխատակազմի ղեկավար

2015թ. փետրվարի 12-ից ՝ Շուշիի շրջանի վարչակազմի աշխատակազմի գյուղատնտեսական համատարած հաշվառման բաժնի վարիչ

Ամուսնացած է, ունի երեք զավակ:

Պարգևատրվել է «Երախտագիտություն» մեդալով (ԼՂՀ նախագահի թիվ 343 հրամանագիր 02.09.2002թ.), «Հայրենյաց պաշտպան» մեդալով (2008թ.), «Ծովակալ Իսակով» մեդալով (2012թ.):