Բադալյան Գրիշա Միսակի
Բադալյան Գրիշա Միսակի
Ծննդյան թիվ. 04.09.1948

Ծնվել է 1948 թ. սեպտեմբերի 4-ին Մարտակերտի շրջանի Մաղավուզ գյուղում:

1954-1964թթ. ուսանել է Մաղավուզի միջնակարգ դպրոցում:

1966թ. ընդունվել է Երևանի Խ.Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի գեղարվեստական դաստիարակության ֆակուլտետի նկարչության-գծագրության բաժինը:

1970-1971թթ.՝ Մարտակերտի թիվ 1 միջնակարգ դպրոցի նկարչության-գծագրության ուսուցիչ

1971թ. ծառայել է խորհրդային բանակում: Ծառայությունից հետո շարունակել է մասնագիտական աշխատանքը Մարտակերտի և Մաղավուզի դպրոցներում:

1976թ. տեղափոխվել է  Մաղավուզի միջնակարգ դպրոց: Համատեղության կարգով տասներկու տարի աշխատել է նաև Մաղավուզի մշակույթի տան տնօրենի պաշտոնում:

1983 թվականից  դարձել է ԽՍՀՄ երիտասարդ նկարիչների միության անդամ:

1991 թ. դեկտեմբերի 28-ին Մաղավուզի թիվ 49 ընտրատարածքից ընտրվել է ԼՂՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր:

Արցախյան շարժման ակտիվիստներից է: Եղել է Մաղավուզի ինքնապաշտպանական ջոկատի հրամանատար:

1993 թ. նշանակվել է Երևանում փախստական մարտակերտցիներից ձևավորված «Արծիվ 23» գումարտակի պետ:

1993-1994թթ. Ականաբերդի դպրոցում դասավանդել է նկարչություն, գծագրություն, ռազմագիտություն:Միաժամանակ եղել է շրջանի բնության պաշտպանության տեսուչ:

1994 թ.՝ Մաղավուզի դպրոցի ուսուցիչ

2001թ. ԼՂՀ կրթության նախարարության թիվ 6 որոշմամբ ճանաչվել է XX դարի լավագույն մանկավարժ:

Ամուսնացած է, ունի հինգ զավակ:

Պարգևատրվել է «Արիության համար» մեդալով (ԼՂՀ նախագահի թիվ 17 հրամանագիր 07.05.2007թ.), ՀՀ Մարտական ծառայության մեդալով, Հայաստանի Երկրապահ հուշամեդալով: