Բալայան Զորի Հայկի
Բալայան Զորի Հայկի
Ծննդյան թիվ. 10.02.1935

Ծնվել է 1935 թփետրվարի 10-ին Ստեփանակերտ քաղաքում։

1953-1957թթ. ծառայել է բալթիական նավատորմում։

1963թ. ավարտել է Ռյազանի Ի. Պ. Պավլովի անվան բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը։

1963-1973թթ. Կամչատկայում աշխատել է որպես բժիշկ։

1967-1970թթ. երկու ընկերների հետ ինքնաշեն նավակով նավարկել է Խաղաղ և Ատլանտյան օվկիանոսներում:

1971-1973թթ. ճանապարհորդել է Կամչատկայում և Չուկոտկայում:

1973-1975թթ.   աշխատել է բուժական ֆիզկուլտուրայի հանրապետական դիսպանսերում (Երևան)։

1975թ.՝«Լիտերատուրնայա գազետա» թերթի սեփական թղթակից Հայաստանում

1987թ.՝ «Բայկալյան շարժում» միջազգային Էկոլոգիական կազմակերպության համանախագահ

1988-1991թթ. եղել է ղարաբաղյան ազգային-ազատագրական շարժման ղեկավարներից ու գաղափարախոսներից։ 

1990թ. սեպտեմբերի 20-29  Մոսկվայում իր հյուրանոցային համարում հայտարարել է հացադուլ:

1991թդեկտեմբերի 28 -ին Մարտունու թիվ 58 ընտրատարածքից ընտրվել է առաջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր:

1989-1992թթ.՝ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի պատգամավոր

1992-1994թթ. ակտիվ մասնակցություն է ունեցել ռազմաքաղաքական նշանակության հարցերի մշակման գործում, պարբերաբար եղել է ռազմաճակատի ամենաթեժ կետերում: Եղել է բազմաթիվ արտասահմանյան երկրների կողմից Արցախին ցույց տրվող մարդասիրական օգնության նախաձեռնողն ու կազմակերպիչը:

2004-2005թթ. «Կիլիկիա» հայկական առագաստանավի անձնակազմի հետ անցել է կիլիկյան ծովագնացների ուղիով:

2006թ. արժանացել է «Արցախի հերոս» կոչման:

2009թ. մայիս-2011թ. օգոստոս ճանապարհորդել է «Արմենիա» նավով՝ անցնելով հայկական համայնքներ ունեցող բնակավայրերով:

Ամուսնացած է, ունի երեք զավակ։

ՀԽՍՀ Պետական, ՀՀ և ԽՍՀՄ լրագրողների միության, Ն. Օստրովսկու անվան համամիութենական գրական, ինչպես նաև Եղիշեի անվան մրցանակների դափնեկիր է։

Ունի ԽՍՀՄ սպորտի վարպետի կոչում:

Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ, Երևանի և Ստեփանակերտի պատվավոր քաղաքացի:

Բազմաթիվ գրքերի հեղինակ է:

Պարգևատրվել է «Ոսկե արծիվ» (ԼՂՀ նախագահի թիվ 61 հրամանագիր, 01.09.2006թ.), «Գրիգոր Լուսավորիչ» (ԼՂՀ նախագահի թիվ 252 հրամանագիր 01.09.2001թ.) և «Մեսրոպ Մաշտոց» (ԼՂՀ նախագահի թիվ 252 հրամանագիր  15.03.2010թ.) շքանշաններով, «Արիության համար» մեդալով (ԼՂՀ նախագահի թիվ 21 հրամանագիր 19.02.1998թ.):