
Ծնվել է 1942 թ. հունվարի 15-ին ԼՂԻՄ Մարտունի քաղաքում:
1959թ. ավարտել է Ստեփանակերտի թիվ 1 միջնակարգ դպրոցը:
1960 -1965թթ. սովորել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում:
1965 - 1969 թթ.` Էլեկտրասարքավորումների համամիութենական գիտահետազոտական ինստիտուտի տեխնիկ, ապա՝ ինժեներ, ավագ ինժեներ, կոնստրուկտոր
1969 - 1971 թթ.՝ միկրոէլեկտրոնիկայի գիտահետազոտական ինստիտուտի առաջատար կոնստրուկտոր
1971 - 1990 թթ.՝ էլեկտրամեքենաշինության գիտահետազոտական ինստիտուտի խմբի ղեկավար, ենթաբաժնի վարիչ, ապա՝ բաժնի վարիչի տեղակալ, բաժնի վարիչ, տնօրենի տեղակալ գիտահետազոտական աշխատանքների գծով, ավագ գիտահետազոտող
1992 թ.` ԼՂՀ Նախարարների խորհրդի նախագահի տեղակալ
1995 թ. հունվար- 1998թ. հունիս՝ ԼՂՀ փոխվարչապետ
1998թ.հունիս-1999թ. հունիս՝ ԼՂՀ վարչապետ
Ակտիվ մասնակցություն է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի ԼՂՀ-ում կատարվող աշխատանքներին, հանդիսացել է հիմնադրամի Գործադիր խորհրդի անդամ:
32-ից ավելի գիտական հոդվածների հեղինակ է:
Ունի 6 գիտական գյուտի հեղինակային իրավունք:
Տեխնիկական գիտությունների թեկնածու է:
ՀՀ Ինժեներական ակադեմիայի թղթակից անդամ է:
Ամուսնացած է, ունի երկու զավակ: