
Պողոսյան Ժորա Շամիրի
Ծննդյան թիվ.
12.04.1956
Ծնվել է 1956թ. ապրիլի 12-ին Մարտակերտի շրջանի Հայկաջուր (Հասանղայա) գյուղում:
Սկզբնական կրթությունը ստացել է հայրենի գյուղի դպրոցում:
1973թ. ավարտել է հայրենի գյուղի միջնակարգը:
1974-1975թթ. ծառայել է խորհրդային բանակում:
1976թ. ապրիլից եղել է Հայկաջրի Սլավա Կասպարովի խորհտնտեսության բանվոր:
1988թ. զինվորագրվել է Արցախյան շարժմանը և գլխավորել գյուղի ինքնապաշտպանության ջոկատը:
1991թ. դեկտեմբերի 28-ին Կարմիրավանի թիվ 44 ընտրատարածքից ընտրվել է ԼՂՀ 1-ին գումարման ԳԽ պատգամավոր:
1992թ. հունիսի 30 –ին զոհվել է հայրենի գյուղի ազատագրման պայքարում:
Ամուսնացած էր, ունի երկու զավակ:
Հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով (ԼՂՀ նախագահի թիվ 17 հրամանագիր 07.05.2007թ.):