
Ծնվել է 1957 թ. ապրիլի 29-ին Ուկրաինական ԽՍՀ Օդեսա քաղաքում:
Ավարտել է Մոսկվայի Պլեխանովի անվան գյուղատնտեսական ինստիտուտի արդյունաբերական ֆակուլտետը, այնուհետև՝ Մոսկվայի սննդարդյունաբերության համամիութենական ինստիտուտը՝ տնտեսագետի որակավորմամբ:
Որպես ավագ գիտաշխատող աշխատել է ՀԽՍՀ պետպլանին կից էկոնոմիկայի եւ պլանավորման համամիութենական ԳՀԻ-ում:
1990-1995թթ.՝ ՀՀ ԳԽ պատգամավոր թիվ 081 ընտրատարածքից, ԳԽ Պաշտպանության եւ ներքին գործերի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ
1991թ. դեկտեմբերի 28-ին Թաղասերի թիվ 38 ընտրատարածքից ընտրվել է ԼՂՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր:
2009-2013թթ.՝ «Իրատես դե ֆակտո» թերթի քաղաքական վերլուծաբան
Կյանքից հեռացել է 2018 թվականի հունիսի 17-ին:
Եղել է «Ազատ խորհրդարանական» պատգամավորական խմբի անդամ:
Եղել է «Թևան» բարեգործական ընկերության և «Ժառանգ» ակումբ պատգամավորական խմբի նախագահ:
Ուներ տնտեսագիտոական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
Պարգևատրվել է «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով (ԼՂՀ նախագահի թիվ 25 հրամանագիր 27.03.2003թ.):