
Ավետիսյան Իշխան Գաբրիելի
Ծննդյան թիվ.
25.03.1924
Ծնվել է 1924 թ. մարտի 25-ին՝ ՀԽՍՀ Գորիսի շրջանի Տեղ գյուղում:
1942թ. ավարտել է Ստեփանակերտի թիվ 1 միջնակարգ դպրոցը:
1943-1962թթ. ԼՂԻՄ մարզկոմում աշխատել է որպես վարորդ:
1962թ. Ստեփանակերտի ավտոտրանսպորտի ձեռնարկությունում Արցախի հարցով կազմակերպված հանրահավաքի և գաղտնի ստորագրահավաքի գործուն մասնակիցներից էր:
1962թ. որպես տաքսու վարորդ աշխատել է Ստեփանակերտի տրանսպորտի ձեռնարկությունում:
1991թ. դեկտեմբերի 28-ին Ստեփանակերտի թիվ 14 ընտրատարածքից ընտրվել է ԼՂՀ առաջին գումարման ԳԽ պատգամավոր:
Կյանքից հեռացել է 2014թ. հունվարի 26-ին:
Ունի երկու զավակ:
Պարգևատրվել է «Երախտագիտություն» մեդալով (ԼՂՀ նախագահի թիվ 258 հրամանագիր 01.09.2001թ.):