
Ծնվել է 1953 թ. հոկտեմբերի 13-ին ԼՂ Մարտունի քաղաքում:
1961-1971թթ. սովորել է Մարտունու միջնակարգ դպրոցում։
1971-1973թթ. ծառայել է խորհրդային բանակում։
1973-1974թթ. սովորել է Երևանի կոոպերատիվ ինստիտուտի Մոսկվայի մասնաճյուղում:
1974 թ. աշխատանքի է անցել ԼՂ Մարտունու շրջանային ֆինանսական բաժնում։
1979թ. ավարտել է Երևանի Ժողտնտեսության ինստիտուտը։
1975-1990 թթ. աշխատել է հասարակական սննդի Մարտունու շրջանային համակարգում, Գևորգավանի գինու գործարանում, Կոմկուսի Մարտունու շրջկոմում, ԼՂ Ագրոարդկոմբինատում:
1991թ. դեկտեմբերի 28-ին Ճարտարի թիվ 64 ընտրատարածքից ընտրվել է ԼՂՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր:
1991թ. նշանակվել է ԼՂԻՄ մարզկոմի նախագահի պաշտոնակատար:
1991թ. սեպտեմբեր ընտրվել է ԼՂԻՄ մարզխորհրդի նախագահ։
1992թ. հունվար նշանակվել է ՀՀ հատուկ ծրագրերի վարչության պետի 1-ին տեղակալ, այնուհետև՝ պետ։
1995թ. հունվար - 1998 թ.՝ ԼՂՀ վարչապետ
1997թ. մարտ- սեպտեմբեր՝ ԼՂՀ նախագահի պաշտոնակատար
1998-1999թթ.՝ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ
1999թ. հունիս-հոկտեմբեր՝ ՀՀ օպերատիվ հարցերի նախարար
Այնուհետև տեղափոխվել է Երևան և նշանակվել ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ։
1999 թ. հոկտեմբերի 27-ին սպանվել է ՀՀ ԱԺ նիստերի դահլիճում։
Ունի չորս զավակ։
Պարգևատրվել է ՀՀ «Մարտական խաչ» 1-ի աստիճանի և «Գրիգոր Լուսավորիչ» շքանշաններով (ԼՂՀ նախագահի թիվ 252 հրամանագիր 01.09.2001թ.):