
Ծնվել է 1958թ. փետրվարի 7-ին Գանձակ (Կիրովաբադ) քաղաքում։
1974-1979թթ. սովորել է Տաշքենդի ռուսաց լեզվի և գրականության ինստիտուտում, որն ավարտելուց հետո դասավանդել է Տաշքենդի մանկավարժական պետական համալսարանում։
1988թ. նոյեմբեր-դեկտեմբեր Խորհրդային Ադրբեջանի տարածքում սկիզբ առած հայերի ջարդերի ընթացքում եղել է Գանձակի հայերի ինքնապաշտպանության կազմակերպիչներից:
1989թ. ընտանիքով տեղափոխվել է Լեռնային Ղարաբաղ։ Եղել է «Միացում» շարժման ղեկավարի տեղակալ։ Մինչ 1991թ. աշխատել է որպես ԼՂԻՄ Գործկոմի փախստականների հետ տարվող աշխատանքների վարչության պետ։
1991թ. դեկտեմբերի 28 –ին Ստեփանակերտի թիվ 16 ընտրատարածքից ընտրվել է ԼՂՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր։ Եղել է արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ԼՂՀ նախագահության անդամ։
1995-1997թթ.՝ “НК Республика” թերթի գլխավոր խմբագիր
1997թ. տեղափոխվել է Երևան, որտեղ սկսել է զբաղվել հասարակական և գիտական գործունեությամբ։ Դասավանդել է հայաստանյան մի շարք բուհերում, թղթակցել «Գոլոս Արմենիի» թերթին և«Դե ֆակտո» գործակալությանը։
Հրապարակել է մոտ մեկ տասնյակ գրքեր և մենագրություններ։
Հարյուրավոր հոդվածների ու վերլուծությունների հեղինակ է։
2008թ. Երևանում հիմնադրել է «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնն ու Voskanapat.info լրատվական-վերլուծական կայքը։ Զբաղվել է ադրբեջանա-արցախյան հակամարտության ու տարածաշրջանային անվտանգության հիմնախնդիրներով։
Վախճանվել է 2015թ. օգոստոսի 11-ին։
Ունի երեք զավակ։
Պարգևատրվել է «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով (հետմահու, ԱՀ նախագահի թիվ 13-Ա հրամանագիր, 16.02.2018թ.) և «Գարեգին Նժդեհ» մեդալով (2015 թ.):