
Ծնվել է 1957թ. հունիսի 26-ին Ասկերանի շրջանի Այգեստան (Բալուջա) գյուղում:
1974թ. ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը:
1974-1975թթ. սովորել է Ստեփանակերտի սովխոզտեխնիկումի պտղաբանջարաբուծական բաժնում: Միևնույն ժամանակ աշխատել է սովխոզտեխնիկումի Բալուջայի տեղամասում որպես բանվոր:
1979թ. ավարտել է Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի ֆիզմաթ ֆակուլտետի ֆիզիկայի բաժինը:
1979-1980թթ.՝ հայրենի գյուղի միջնակարգ դպրոցի ուսուցիչ
1980-1981թթ. ՝ ՌՍՖՍՀ Կույբիշևի մարզի Կրասնի Յար ավանի կենցաղսպասարկման կոմբինատի դիսպետչեր
1981-1983թթ. ծառայել է խորհրդային բանակում:
1983-1992թթ.՝ Ստեփանակերտի կոշկի ֆաբրիկայի տեսուչ, ապա՝ արհմիության նախագահ
1992թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի տեխնոլոգիական բաժինը:
Արցախահայության ազգային-ազատագրական պայքարի և ազատամարտի ակտիվ մասնակից է: Եղել է «Կռունկ» կոմիտեի, «Միացում» շարժման անդամ, Բալուջայի կամավորական վաշտի հրամանատարի տեղակալ, ապա՝ հրամանատար:
1991թ. դեկտեմբերի 28 -ին Այգեստանի թիվ 28 ընտրատարածքից ընտրվել է ԼՂՀ 1-ին գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր: Եղել է մանդատային, մարդու իրավունքների և ազգային փոքրամասնությունների հարցերի մշտական հանձնաժողովի անդամ:
1992-1997թթ.՝ Ասկերանի շրջսպառընկերության վարչության նախագահ
1997-2000թթ. ՝«Ար» ՓԲԸ տնօրեն
2000թ. հունիսի 18 -ին Ասկերանի թիվ 17 ընտրատարածքից ընտրվել է ԼՂՀ 3-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր: Եղել է ԱԺ արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ:
2006-2010թթ.՝ «Թուֆենկյան կարպետս» և «Բլակ Գարդեն Թուֆենկյան» ՍՊԸ տնօրեն
2010թ. մայիսի 23-ին խորհրդարանական ընտրություններում «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցության համամասնական ընտրացուցակով ընտրվել է ԼՂՀ հինգերորդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր:
2010թ. հունիսի 10՝ ԱԺ արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ
Եղել է Ազգային ժողովի «Դաշնակցություն» խմբակցության քարտուղար:
«Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցության անդամ է:
Ամուսնացած է, ունի մեկ զավակ:
Պարգևատրվել է «Շուշիի ազատագրման համար» (ԼՂՀ նախագահի թիվ 232 հրամանագիր 07.05.2001թ.), «Երախտագիտություն» (ԼՂՀ նախագահի թիվ 30 հրամանագիր 27.03.2003թ.), «Արիության համար» մեդալներով (ԼՂՀ նախագահի թիվ 42-Ա հրամանագիր 08.05.2009թ.):