

Ծնվել է 1954թ. հուլիսի 2-ին Ստեփանակերտ քաղաքում:
1971թ. ավարտել է Ստեփանակերտի թիվ 8 միջնակարգ դպրոցը:
1971-1972թթ.՝ Ստեփանակերտի քաղգործկոմին առընթեր տեխնիկական գույքագրման բյուրոյի տեխնիկ
1972-1973թթ.՝ Ստեփանակերտի կոշկի ֆաբրիկայի բանվոր
1973-1975թթ. ծառայել է խորհրդային բանակում:
1975-1980թթ. ուսանել է Ադրբեջանի Ս.Մ.Կիրովի անվան պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում:
1980-1987թթ.՝ ԼՂԻՄ մարզգործկոմի հրահանգիչ, մարզգործկոմի նախագահի օգնական, մարզգործկոմի կազմակերպահրահանգչային բաժնի վարիչ
1991թ. դեկտեմբերի 28-ին Ստեփանակերտի թիվ 17 ընտրատարածքից ընտրվել է ԼՂՀ առաջին գումարման Գերագույն խորհդի պատգամավոր:
1992թ. հունվար ընտրվել է ԼՂՀ Գերագույն խորհրդի պետական շինարարության, իրավունքի և օրինապահպանության մշտական հանձնաժողովի նախագահ:
1993թ. հունիս նշանակվել է ԼՂՀ ԳԽ նախագահի պաշտոնակատար:
1994 թ. մայիսի 4-ին որպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պատվիրակության ղեկավար Բիշքեկում մասնակցել է ԱՊՀ միջխորհրդարանական համաժողովի աշխատանքներին, ստորագրել Բիշքեկյան արձանագրությունը։
1995թ. ապրիլի 30-ին Կարմիր Շուկայի թիվ 26 ընտրատարածքից ընտրվել է ԼՂՀ 2-րդ գումարման ԳԽ պատգամավոր:
1995թ. հունիս ընտրվել է ԼՂՀ խորհրդարանի նախագահ:
1996թ. մարտից՝ ԱԺ պաշտպանության, անվտանգության, պետական շինարարության, իրավունքի և օրինապահպանության մշտական հանձնաժողովի անդամ
1997թ. հունիսից՝ ԼՂՀ ԱԳ փոխնախարարի պաշտոնակատար
1997թ.՝ ԼՂՀ նախագահի աշխատակազմի իրավաբանական բաժնի վարիչ
1998թ. ՝ ԼՂՀ Անվտանգության խորհրդի իրավաբանական բաժնի վարիչ
Ընտրվել է Ստեփանակերտի քաղաքային և ԼՂԻՄ մարզային խորհրդի պատգամավոր, ԼՂՀ Ազգային խորհրդի անդամ:
2000թ.Կարմիր Շուկայի թիվ 26 ընտրատարածքից ընտրվել է ԼՂՀ 3-րդ գումարման ԱԺ պատգամավոր: Եղել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ:
2001թ. ապրիլ- 2006թ. փետրվար՝ ԼՂՀ Անվտանգության խորհրդի քարտուղար
2006-2008թթ.՝ ԼՂՀ նախագահի աշխատակազմի ղեկավար
2008թ. մայիս –2011թ. հուլիս ՝ ԼՂՀ նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ
Կյանքից հեռացել է 2011 թ. հուլիսի 8-ին:
Անկուսակցական էր:
Ունի մեկ դուստր:
Պարգևատրվել է «Գրիգոր Լուսավորիչ» շքանշանով (ԼՂՀ նախագահի թիվ 252 հրամանագիր 01.09.2001թ.):