Գրիգորյան Համլետ Վաղարշակի
Գրիգորյան Համլետ Վաղարշակի
Ծննդյան թիվ. 17.09.1941

Ծնվել է 1941թ. սեպտեմբերի 17-ին Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանի Հերհեր գյուղում:

1948-1958թթ. ուսանել է Հերհերի միջնակարգ դպրոցում:

1958-1960թթ.  ուսանել է Շուշիի մանկավարժական ուսումնարանում:

1960-1961թթ.՝ Մարտունու շրջանի դպրոցների ուսուցիչ

1961-1964թթ.  ծառայել է խորհրդային բանակում:

1964-1969թթ.  սովորել է Ադրբեջանի Վ. Ի. Լենինի անվան պետական մանկավարժական ինստիտուտի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետում:

1969-1981թթ. Ստեփանակերտի թիվ 1 և թիվ 5 դպրոցների մաթեմատիկայի ուսուցիչ Համատեղության կարգով աշխատել է նաև Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտում (ԱրՊՀ):

1981թ.  պաշտպանել է գիտական թեզ մաթեմատիկայի դասավանդման մեթոդիկայից, ստացել մանկավարժական գիտությունների թեկնածուի աստիճան և աշխատանքի անցել Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի մաթեմատիկայի ամբիոնում:

1984թ. շնորհվել է դոցենտի կոչում:

1988թ. ՝«Կռունկ» կոմիտեի խորհրդի անդամ

1989-1991թթ.  կապված քաղաքական հայացքների ու Արցախյան շարժման հետ երեք  անգամ ձերբակալվել է ,կալանավորվել Պյատիգորսկի, Սարատովի, Բաքվի բանտերում:

1990թ.  ընտրվել է ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր:

1990 -1995թթ.  աշխատել է կրթության  գիտության մշտական հանձնաժողովում:

1991թ. դեկտեմբերի 28 -ին Սոսի թիվ 66 ընտրատարածքից  ընտրվել է ԼՂՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր:

1991-1995թթ. ՝  ԼՂՀ Գերագույն խորհրդի կրթության, գիտության, լեզվի, մշակույթի և լրատվական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ՝ նախագահության անդամ

1999-2002թթ. ՝ ԼՂՀ կրթության և գիտության նախարար

2002-2008թթ.՝ Արցախի պետական համալսարանի ռեկտոր

2002թ. շնորհվել է պրոֆեսորի կոչում:

2008թ.-ից ՝ ԱրՊՀ մաթեմատիկայի ամբիոնի պրոֆեսոր

Շուրջ հինգ տասնյակ գիտամեթոդական հոդվածների և աշխատությունների հեղինակ է:

Ունի լուսավորության գերազանցիկի կոչում:

Շնորհվել է ԼՂՀ գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչում (ԼՂՀ նախագահի թիվ 24 հրամանագիր 29.04.2006թ.):

2016 թ.` «Արցախի պառլամենտականների ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ

Ամուսնացած է, ունի երեք զավակ:

Պարգևատրվել է «Գրիգոր Լուսավորիչ» (ԼՂՀ նախագահի թիվ 200-Ա հրամանագիր 30.08.2016թ.), «Մեսրոպ Մաշտոց» շքանշաններով (ԼՂՀ նախագահի թիվ 53-Ա հրամանագիր 30.08.2011թ.), «Մխիթար Գոշ» մեդալով (ԼՂՀ նախագահի թիվ 305 հրամանագիր 08.05.2002թ.):