Հայրիյան Հրանտ Թավադի
Հայրիյան Հրանտ Թավադի
Ծննդյան թիվ. 01.10.1947

Ծնվել է 1947 թ. հոկտեմբերի 1-ին  ԼՂ Մարտակերտի շրջանի Կոճողոտ գյուղում:

1955թ.  ընդունվել է Մարտակերտի շրջանի Տերտերգես ավանի դպրոցում:

1966թ.  Ստեփանակերտում ավարտել է աշխատավոր երիտասարդության միջնակարգ դպրոցը:

1968թ. ընդունվել է Վորոնեժի ինժեներաշինարարական ինստիտուտի մեխանիկայի ֆակուլտետը, միաժամանակ աշխատել տարբեր մասնագիտություններով:

1973-1975թթ.՝ Ստեփանակերտի միջտնտեսային տրանսպորտային պարկի շահագործման բաժնի ինժեներ

1978-1981թթ.  ուսանել է Վորոնեժի ինստիտուտում  և ստացել ինժեներ-մեխանիկի որակավորում: Որպես մեխանիկ աշխատել է Ստեփանակերտի մեխանիզացիայի և տրանսպորտի մասնագիտական վարչությունում:

1986թ. նշանակվել է ագրոարդյունաբերական կոմիտեի նյութատեխնիկական ծառայության առաջատար ինժեներ:

1988թ. եղել է Արցախյան ազատագրական շարժման ակտիվ մասնակից: Աշխատանքային խմբի անդամ:

1991թդեկտեմբերի 28-ին  Ստեփանակերտի թիվ 3 ընտրատարածքից ընտրվել է ԼՂՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր: Եղել է ԼՂՀ Գերագույն խորհրդի պետական շինարարության, իրավունքի և օրինապահպանության մշտական հանձնաժողովի անդամ:

1993թ.` ԼՂՀ  Գերագույն խորհրդի գլխավոր ռեֆերենտ

1998թ. ընտրվել է Ստեփանակերտի ավագանու անդամ:

2000թ.՝ ԼՂՀ ՊԲ թիկունքի շտաբի սպա

2002թ.  ծառայության է անցել ԼՂՀ Արտակարգ իրավիճակների վարչությունում:

Ունի չորս զավակ:

Պարգևատրվել է «Երախտագիտություն» մեդալով (ԼՂՀ նախագահի 100-Ա հրամանագիր 30.08.2008թ.):