
Ծնվել է 1948թ. սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտ քաղաքում:
1956-1966 թթ. ուսանել է Ստեփանակերտի թիվ 2 միջնակարգ դպրոցում:
1967-1972թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի մեխանիկա-մաթեմատիկական ֆակուլտետում և ստացել կիրառական մաթեմատիկոսի մասնագիտություն:
1973թ. փետրվար՝ Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի մաթեմատիկայի ամբիոնի դասախոս
1974թ. սեպտեմբեր՝ նույն ամբիոնի հիմնական դասախոս
1987թ. ստացել է ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
1991թ.՝ ԱրՊՀ մաթեմատիկայի ամբիոնի դոցենտ
1991թ. դեկտեմբերի 28 -ին Ստեփանակերտի թիվ 9 ընտրատարածից ընտրվել է ԼՂՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր:
1991- 1995թ.՝ ԼՂՀ ԳԽ մանդատային, պարկեշտության, մարդու իրավունքների և ազգային փոքրամասնությունների մշտական հանձնաժողովի նախագահ
1992թ. ԼՂՀ ԳԽ պատվիրակության կազմում Հռոմում մասնակցել է ԵԱՀԽ աշխատանքներին: Պատգամավորական լիազորությունների ավարտից հետո վերադարձել է նախկին աշխատանքին:
1996-2000թ.՝ ԱրՊՀ բնագիտական ֆակուլտետի դեկան
Եղել է 1998թ. օգոստոսի 28-ին հիմնադրած «Ղարաբաղի ազնվականների և սերունդների իրավունքների վերականգնման կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահը:
1998թ. դեկտեմբերի 27-ին ԼՂՀ 2-րդ գումարման ԱԺ լրացուցիչ ընտրությունների արդյունքում Ստեփանակերտի թիվ 10 ընտրատարածքից ընտրվել է խորհրդարանի պատգամավոր:
2000 -2006թթ.՝ ԱրՊՀ մաթեմատիկայի ամբիոնի դոցենտ
Կյանքից հեռացել է 2006թ. հոկտեմբերի 1-ին:
«Ազատ հայրենիք» կուսակցության անդամ էր:
Ունի երեք զավակ:
Հետմահու պարգևատրվել է «Մխիթար Գոշ» մեդալով (ԱՀ նախագահի թիվ 13-Ա հրամանագիր 16.02.2018թ.):