Սաֆարյան Հրանտ Ռաֆիկի
Սաֆարյան Հրանտ Ռաֆիկի
Ծննդյան թիվ. 13.08.1959

Ծնվել է 1959թօգոստոսի 13-ին  Ասկերանի շրջանի Ակնաղբյուր գյուղում:

1966 -1974թթ.  ուսանել է Ակնաղբյուրի ութամյա դպրոցում:

1974-1976թթ. սովորել է Ավետարանոցի միջնակարգ դպրոցում:

1977-1982թթ. ուսանել է Երևանի պետական համալսարանի աշխարհագրության ֆակուլտետում:

1982-1983թթ. դասավանդել է Ավետարանոցի միջնակարգ դպրոցում:

1983-1986թթ.՝ կոմերիտմարզկոմի աշխատակից

1986թ.  ընտրվել է կոմերիտմիության Ասկերանի շրջկոմի առաջին քարտուղար:

1991թդեկտեմբերի 28ին Ավետարանոցի թիվ 27 ընտրատարածքից ընտրվել է ԼՂՀ 1-ին գումարման Գերագույն խորհրդի  պատգամավոր:

1992թհունվար՝ Գերագույն խորհրդի առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ

1992թօգոստոս  նշանակվել է ԼՂՀ ՊՊԿ լիազոր ներկայացուցիչ Ասկերանի վերին ենթաշրջանում:

1999-2005թթ.՝ ԼՂՀ պետական կենսաթոշակային հիմնադրամի կենսաթոշակային ապահովության վերահսկողության բաժնի պետ

2005թ.  ԼՂՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի սոցիալական ապահովագրության և մոնիտորինգի բաժնի պետ

2006թ.՝ հիմնադրամի սոցիալական ապահովագրության և առանձին ծրագրերի բաժնի պետ

2007թ.  նշանակվել է ԼՂՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նախագահի տեղակալ:

2009թ.  հունիս՝ ԼՂՀ սոցիալական ապահովության նախարարության «Սոցիալական ապահովության ծառայություն» գործակալության պետի տեղակալ:

2009թ. հուլիս՝ շնորհվել է քաղաքացիական ծառայության 2-րդ դասի խորհրդականի դասային աստիճան:

2012թդեկտեմբերի 19-ին լրացուցիչ ընտրությունների արդյունքում թիվ 15 ընտրատարածքից ընտրվել է ԼՂՀ 5-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր:

2013թհունվարի 9-ին ընտրվել է ԼՂՀ Ազգային ժողովի արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ:

2015թհունիսի 11-ից՝  ԱՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ

Կյանքից հեռացել է 2020 թ․ հունվարի 30-ին:

Ունի երկու զավակ:

Պարգևատրվել է «Մարտական ծառայություն» (ԼՂՀ նախագահի թիվ 18 հրամանագիր 07.05.2007թ.), «Երախտագիտություն» (ԼՂՀ նախագահի  թիվ 48 հրամանագիր 01.09.2007թ.) և «Շուշիի ազատագրման համար» մեդալներով: