
Ծնվել է 1956թ. հուլիսի 14-ին ՀՀ Արմավիրի մարզի Արշալույս գյուղում:
1975-1977թթ. ծառայել է խորհրդային բանակում:
1993թ. ընդունվել է Արցախի պետական համալսարան:
1996թ. ավարտել է ՀՀ ՊՆ ռազմական ակադեմիայի բարձրագույն հրամանատարական դասընթացները։
1998թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը:
1988թ. մասնակցել է Արցախյան ազատամարտին:
1992թ. Ուխտաձորի (Էդիլուի) թիվ 37 ընտրատարածքից լրացուցիչ ընտրությունների արդյունքում ընտրվել է ԼՂՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր:
1992թ. նշանակվել է ԼՂՀ պաշտպանական առաջին շրջանի (Հադրութի շրջան) Ուխտաձորի կամավորական գումարտակի հրամանատար:
1992-1993թթ.՝ Էջմիածնի կամավորական գումարտակի հրամանատար
1993թ. նշանակվել է 83-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի հրամանատար (փոխգնդապետ):
1996-2000թթ.՝ ՀՀ ՊՆ առաջին կորպուսի հրամանատար
1999թ.-ից՝ ՀՀ ԵԿՄ վարչության նախագահ
2000թ. ստացել է գեներալ-լեյտենանտի կոչում։
2000-2008թթ.՝ ՀՀ պաշտպանության նախարարի մարտական պատրաստության գծով տեղակալ
2012-2017թթ.՝ ՀՀ ԱԺ պատգամավոր
2017թ. ապրիլի 2-ին ՀՀԿ համապետական ցուցակով ընտրվել է ՀՀ ԱԺ պատգամավոր:
2018թ. հունիսի 19-ին զրկվել է պատգամավորական անձեռնմխելիությունից:
Տավուշի, Սյունիքի մարզերի, ինչպես նաև Էջմիածին, Արմավիր, Կապան, Արթիկ, Մարտակերտ ու Հադրութ քաղաքների պատվավոր քաղաքացի է:
Ամուսնացած է, ունի 8 զավակ:
Պարգևատրվել է ՀՀ «Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշանով (1994թ.), «Ոսկե արծիվ» շքանշանով (ԼՂՀ նախագահի թիվ 0375-1 հրամանագիր 01.09.2000թ.), «Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշանով (ԼՂՀ նախագահի թիվ 0375-1 հրամանագիր 25.07.1994թ.), «Ներսես Շնորհալի» (2003թ.) և ԵԿՄ «Սպարապետ Վազգեն Սարգսյան» (2002թ.) շքանշաններով, ՀՀ ՊՆ «Անդրանիկ Օզանյան» և «Նելսոն Ստեփանյան» և «Ծովակալ Իսակով» (2016թ.) մեդալներով, «Մխիթար Գոշ» (ԼՂՀ նախագահի թիվ 81-Ա հրամանագիր 29.08.2014թ.) մեդալով, ՀՀ Ոստիկանության «Օրենքի պատվար» մեդալով, «5-րդ բրիգադ. 20 տարի» հոբելյանական մեդալով, «Հունան Ավետիսյան-100» հուշամեդալով, ԱԻՆ «Փառքի խաչ Նոյ» մեդալով: