Միրզոյան Մաքսիմ Միքայելի
Միրզոյան Մաքսիմ Միքայելի
Ծննդյան թիվ. 19.07.1947

Ծնվել է 1947 թ. հուլիսի 19-ին Ստեփանակերտ քաղաքում:

1965թ. ավարտել է Ստեփանակերտի թիվ 3 միջնակարգ դպրոցը:

1966թ. ընդունվել է Ադրբեջանի պոլիտեխնիկ ինստիտուտի մեխանիկայի ֆակուլտետը:

1971թ. «Սևանշին» տրեստի ավտոհավաքակայանի ավագ դիսպետչեր, գլխավոր մեխանիկ, այնուհետև շահագործման բաժնի պետ

1975-1978թթ.՝  Ստեփանակերտի ՄՏՄՎ գլխավոր ինժեներ

1977-1991թթ. չորս անգամ անընդմեջ ընտրվել է Ստեփանակերտի քաղաքային խորհրդի պատգամավոր:

1978-1979թթ.՝ Ստեփանակերտի ԱԱՏՄ շահագործման բաժնի պետ

1979-1988թթ.` Ստեփանակերտի ԱԱՏՄ 2718 ավտոշարասյան պետ

Եղել է արցախյան շարժման գլխավոր կազմակերպիչներից մեկը: Քառասուն անգամից ավել մասնակցել է միջազգային կոնֆերանսների՝ կապված ղարաբաղյան խնդրի հետ, որից վեցը՝ Դորտմունդյան կոնֆերանսներին: Երեսունհինգ անգամ հանդիպել է ԽՄԿԿ ԿԿ քաղբյուրոյի և ԽՍՀՄ կառավարության գրեթե բոլոր անդամների հետ:

1988 - 1991թ. նոյեմբեր  նշանակվել է Ստեփանակերտի քաղգործկոմի նախագահ:

1988թ. ընտրվել է «Կռունկ» կոմիտեի տնօրենների խորհրդի անդամ:

1989թ.  ընտրվել է Արցախի Ազգային խորհրդի անդամ:

1991թ. դեկտեմբերի 28 - ին Աստղաշենի (Դաշբուլաղի) թիվ 29 ընտրատարածքից ընտրվել է ԼՂՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր: Եղել է արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ:

1992թ. ՝ ԼՂՀ կառավարության արտաքին կապերի բաժնի վարիչ

1992-1995թթ. ՝ ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահի խորհրդական

1995-1996թթ. ՝ ՀՅԴ «Արցախ» հիմնադրամի գործադիր տնօրեն

1996-1999թթ. ՝ «Շինարար» ՍՊԸ տրանսպորտային ծառայության պետ

2000թ. հունիսի 18 -ին Ստեփանակերտի թիվ 7 ընտրատարածքից ընտրվել է ԼՂՀ 3-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր, եղել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ:

2000-2003թթ.՝ «Թուֆենկյան» հիմնադրամի տնօրեն

2003-2010թթ. ՝ «Արցախգազ» ՓԲԸ տնօրեն

2005թ. հունիսի 19 -ին Ստեփանակերտի թիվ 5 ընտրատարածքից  ընտրվել է  ԼՂՀ 4-րդ գումարման ԱԺ պատգամավոր: Եղել է արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ:

2011թ. `«Աթավանք» ՍՊԸ գլխավոր տնօրեն

2011-2012թթ. ՝ Ստեփանակերտի «Ավտոսերվիս» ՓԲԸ տնօրեն

Ամուսնացած է, ունի երեք զավակ:

Անկուսակցական է:

Պարգևատրվել է «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով (ԼՂՀ նախագահի թիվ 53-Ա հրամանագիր 30.08.2011թ.), «Մխիթար Գոշ» մեդալով (ԼՂՀ նախագահի թիվ 27 հրամանագիր 27.03.2003թ.):