Հովհաննիսյան Միքայել Արտաշի
Հովհաննիսյան Միքայել Արտաշի
Ծննդյան թիվ. 05.12.1945

Ծնվել է 1945թ. դեկտեմբերի 5-ին ԼՂ Մարտւնու շրջանի Ղուզե Կալեր գյուղում:

1952 -1963թթ.  սովորել է Ճարտարի  միջնակարգ դպրոցում:

1963թ.  ընդունվել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի տնտեսագիտական ֆակուլտետը:

1964-1967թթ. ծառայել է խորհրդային բանակում:

1971թ. հունվար ավարտել է ինտիտուտը և ստացել գործնական ագրոնոմ-տնտեսագետի որակավորում:

1971-1978թթ. օգոստոս՝ ԼՂԻՄ Մարտունու շրջանի Ճարտարի «Կոմունիզմ» կոլտնտեսության կոմերիտկոմիտեի, իսկ 1973 թ.-ից՝ կուսկոմիտեի քարտուղար

1974-1990թթ.՝  անընդմեջ ընտրվել է ժողովրդական դեպուտատների Մարտունու շրջխորհրդի պատգամավոր:

1978թ. օգոստոս - 1982թ. ապրիլ՝ կուսակցության Մարտունու շրջկոմի քարտուղար, ապա՝ երկրորդ քարտուղար

1982-1984թթ. օգոստոս ՝ Ճարտարի «Կոմունիզմ» կոլտնտեսության նախագահի տեղակալ

1984թ.-1988թ. հուլիս ՝ Մարտունու կենցաղսպասարկման կոմբինատի տնօրեն

1988 -1989թ. փետրվար՝ արհմիության Մարտունու շրջկոմի նախագահ

1989-1990թ. հունվար՝  Ղուզե Ճարտարի Կամոյի անվան կոլտնտեսության նախագահ

1990-1993թթ. ապրիլ՝ ժողովրդական դեպուտատների Մարտունու շրջխորհրդի գործկոմի նախագահի տեղակալ

1991թ. դեկտեմբերի 28-ին Ճարտարի թիվ 65 ընտրատարածքից ընտրվել է ԼՂՀ Գերագույն խորհրդի պատգամավոր:

1993-1994թթ.՝ ԼՂՀ ՊՊԿ Մարտունու շրջանի լիազոր ներկայացուցչի տեղակալ

1994-1995թթ.՝ «Ղարաբաղ» առևտրային բանկի Մարտունու մասնաճյուղի կառավարիչ

1995-2000թթ.՝ «Հայագրոբանկի» Մարտունու մասնաճյուղի կառավարիչ

2000-2001թթ.՝ «Արցախբանկ» ՓԲԸ Մարտունու մասնաճյուղի կառավարիչ

2001-2005թթ.՝ ԼՂՀ Մարտունու շրջանի վարչակազմի ղեկավար

2005-2014թթ. ՝«Արցախբանկ» ՓԲԸ Մարտունու մասնաճյուղի կառավարիչ

2014-2015թթ.՝ Մարտունու շրջանի արհեստակցական կազմակերպությունների միության նախագահ

Ամուսնացած է, ունի երկու զավակ:

Պարգևատրվել է «Մխիթար Գոշ» մեդալով (ԼՂՀ նախագահի թիվ 276-Ա հրամանագիր 26.12.2016թ.), «1941-1945թթ. Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի քսան տարին» հոբելյանական մեդալով (1965թ.):