Պետրոսյան Մուրադ Ազատի
Պետրոսյան Մուրադ Ազատի
Ծննդյան թիվ. 01.01.1948

Ծնվել է 1948թհունվարի 1-ին Շոշ գյուղում:

1954-1964թթ. սովորել է Շուշիի թիվ 2 ռուսական դպրոցում:

1965թ. ընդունվել է Երևանի շինարարական տեխնիկումը:

1967թ. ձերբակալվել է զինամթերքի առևանգման կասկածով:

1968թ. Հայկական ԽՍՀ Գերագույն դատարանի կողմից դատապարտվել է տասը տարվա ազատազրկման:

1977-1988թթ. զբաղվել է ազգային ինքնագիտակցության զարթոնքի քարոզչությամբ:

1983թ.ապրիլի 24-ին Արցախում առաջին անգամ «Մենք ենք՝ մեր սարերը» կոթողի մոտ կազմակերպել է հանրահավաք նվիրված Մեծ եղեռնի զոհերի հիշատակին:

1985թ. ձերբակալվել է ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանությանը նվիրված հանրահավաք կազմակերպելու պատճառով:

1988թօգոստոս - 1990թհունվար` «Ղարաբաղ» կոմիտեի լիազոր ներկայացուցիչն Արցախում

1988թդեկտեմբեր  ձերբակալվել է ԽՍՀՄ ՊԱԿ մարմինների կողմից Արցախ զենք տեղափոխելու փորձի համար:

1989թապրիլ ազատ արձակվելուց հետո զբաղվել է ինքնապաշտպանական խմբերի կազմակերպմամբ և նրանց համախմբմամբ:

 Մինչև 1991թմարտ ամիսը հանդիսացել է Արցախի ինքնապաշտպանական ուժերի միավորված շտաբի համակարգող:

1991թօգոստոս  ստեղծել է «Արցախի ժողովրդական ճակատ» հասարակական-քաղաքական կազմակերպությունը:

1991թհոկտեմբեր նշանակվել է Արցախի ինքնապաշտպանական ուժերի հրամանատարի քաղաքական հարցերով առաջին տեղակալ:

1991թ. դեկտեմբերի 28-ին Ստեփանակերտի թիվ 1 ընտրատարածքից ընտրվել է ԼՂՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր:

1992-1993թթ.՝ ԼՂՀ  Պաշտպանության բանակի պարետ

1993թսեպտեմբեր՝ ՊԲ հրամանատարի գաղափարաքաղաքական հարցերի գծով տեղակալ

1995թապրիլի 30-ին Ստեփանակերտի թիվ 6 ընտրատարածքից ընտրվել է ԼՂՀ 2-րդ գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր:

1996թխորհրդարանում ստեղծել է «Ծայրահեղ կարիքավոր ընտանիքներին  օգնության հիմնադրամ», որը գործել է մինչև 1999թ.:

1997թ. ընտրվել է ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ:

1999թ. եղել է Հայկական ազգային դեմոկրատական կուսակցության նախագահ:

1998-2001թթ. «Ազատ Արցախ» թերթում վարել է «Քաղաքական մեկնաբանություն»  ամենշաբաթյա խորագիրը:

2001թհուլիսից  հրատարակում է հեղինակային վերլուծական «Չտո դելատ» թերթը:

2005թմարտի 4-ին հիմնադրել է «Բարոյական վերածնունդ» կուսակցությունը և նախագահել այն:

2007թնոյեմբեր`  «Ազատ Արցախ» հանրապետական թերթի գլխավոր խմբագիր:

2008թհունիս - 2018թ. դեկտեմբերի 14 ՝ ԼՂՀ նախագահի ներկայացուցիչ հատուկ հանձնարարությունների գծով

Ամուսնացած է, ունի երկու դուստր:

Պարգևատրվել է «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով (ԼՂՀ նախագահի թիվ 53-Ա հրամանագիր 30.08.2014թ.), «Մխիթար Գոշ» (ԼՂՀ նախագահի թիվ 72 հրամանագիր 01.09.2006թ.), «Արիության համար» մեդալներով (ԼՂՀ նախագահի թիվ 21 հրամանագիր 19.02.1998թ.):