
Ծնվել է 1960թ. դեկտեմբերի 8-ին Մարտակերտ քաղաքում:
1968-1978թթ. ուսանել է Մարտակերտի թիվ 1 միջնակարգ դպրոցում:
1978-1979թթ. սովորել է Երևանի թիվ 16 տեխնիկական ուսումնարանում՝ ստանալով փականագործ-հավաքող մասնագիտություն:
1979թ. ընդունվել է Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի ինժեներային ֆակուլտետի «Ջերմագազամատակարարում և օդափոխություն» բաժինը:
1984-1985թթ.՝ Մարտակերտի 22-րդ կուսհամագումարի անվան սովխոզի գինեգործարանի ինժեներ
1985-1987թթ.՝ նույն սովխոզի սկզբնական կոմերիտկազմակերպության քարտուղար
1987-1989թթ.՝ Մարտակերտի ճանապարհաշին ձեռնարկության ավագ ինժեներ
1989- 1992թ.՝ Մարտակերտի պատմաերկրաբանական թանգարանի տնօրեն
1991թ. դեկտեմբերի 28-ին Մարտակերտի թիվ 42 ընտրատարածքից ընտրվել է ԼՂՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր:
1992թ. մարտ - հոկտեմբեր` Մարտակերտի շրջանի գործկոմի նախագահ
1992թ. հոկտեմբեր -1993թ. փետրվար՝ Մարտակերտի շրջանի վարչակազմի սոցիալական օգնությունների գծով բաժնի վարիչ
1993թ. փետրվար – սեպտեմբեր՝ ԼՂՀ ինքնապաշտպանական կոմիտեի քաղբաժնի ավագ սպա
1993թ. սեպտեմբեր - 1995թ. մայիս՝ Մարտակերտի շրջանի վարչակազմի վերականգնողական սեկտորի պետ, կազմակերպչական բաժնի վարիչ
1995թ. ապրիլի 30-ին Մարտակերտի թիվ 27 ընտրատարածքից ընտրվել է ԼՂՀ 2-րդ գումարման խորհրդարանի պատգամավոր: Եղել է կրթության, գիտության, մշակույթի, առողջապահության, սպորտի և սոցիալական ոլորտի հարցերի հանձնաժողովի անդամ, փորձագետ:
Ամուսնացած է, ունի երեք զավակ: